Աննախադեպությամբ տառապող ստահակներն ամեն օր աննախադեպ լպիրշ հայտարարություններ են անում
Ասում են՝ լրագրողը պիտի անկողմնակալ լինի։ Ուրեմն ես լրագրող չեմ...
Երբ պատերազմից կես տարի անց էլ զոհվածների անուններ եմ կարդում,
Երբ բարեկամս հրաժարվում է ԴՆԹ հանձնել և հույսով սպասում է որդուն,
Երբ բարևից հետո առաջին հարցը դարձել է՝ խոխա֊ռախա լոխ թամամը՞ք,
Երբ Ստեփանակերտի փողոցներում հանդիպում եմ իմ ռեպորտաժների գյուղացի հերոսներին ու միասին երանի ենք տալիս էն օրերին,որ իրենց օջախներում էինք հանդիպում,
Երբ Հայրենիքիս 75 տոկոսը հանձնվել է ու եղածն էլ սահման է արդեն,
Երբ պառկում եմ հույսով,որ առավոտյան պայթյունից չեմ արթնանա,բայց վեր եմ թռչում զինվորական ամուսնուս բղավոցից՝թորքերը կյամն Արմո... մինամյոտը...
Երբ դպրոցից տուն 5 րոպեանոց ճանապարհին 5 անգամ զանգում եմ երեխաներին,
Երբ ամաչում եմ գունավոր զգեստ հագնել,որովհետև հարևաններս սևազգեստ են,
Երբ աննախադեպությամբ տառապող ստահակներն ամեն օր աննախադեպ լպիրշ հայտարարություններ են անում,մոտեցումներ շտկում, հազարավոր անտունների աննախադեպ բնակարաններ խոստանում, սահմանին կրակոցների աննախադեպ բացակայությամբ հպարտանում,այն դեպքում,երբ խաղաղ բնակիչներ են քարկոծվում,
Երբ անհայրենիք չհայներին աղուհացով են դիմավորում,երբ...երբ... երբ...
Այս դեպքում,այո՛, լրագրող չեմ, ՀԱՅ եմ...
Ու այնքան դուխ ունեմ,որ ասում եմ Քարվաճառն էլ է մերը, Շուշին էլ, Հադրութն էլ, Քաշաթաղն էլ, Ակնան էլ, Ջրականն էլ,Կովսականն ու Վարանդան էլ,Արարատն էլ,Մուշն ու Սասունն էլ, ա'յ մանկուրտ թորքեր...
Հ.Գ.Նրանց,ովքեր ճանապարհին ինձ մոտենում ու ասում են՝ էտ հունցը՞ս ամեն օր տրանց անունները կարդում... Ասեմ՝ ձեր լռության պատճառով եք մինչև հիմա այդ անունները լսում...
Եթե ամեն թողարկման սկզբում արդեն կես տարի է լսում եք նոր հայտնաբերված աճյունների մասին ու չեք սթափվում, շարունակելու եք լսել այդ անունները։
Իսկ իմ սիրելի գործն արդեն 6 ամիս է արդեն ապրելակերպ չէ, այլ պարզապես,հայրենիքում ապրելու միջոց,ավելի ճիշտ՝ ապրուստի միջոց...


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին