Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը Տիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Ղալիբաֆը ժամանել է Բաքու Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին CAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է«Վահագն Վիշապաքաղ» արձանը տեղադրվեց Երեւանի քաղաքապետարանի դիմաց` Ռուսաստանի հրապարակումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Սպորտ

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ հաղթանակը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իսլանդացիների դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխություն և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման:

Ռումինացիներն ավելի ակտիվ սկսեցին խաղը և սկզբնամասում ունեին նկատելի տարածքային առավելություն: Հայաստանի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, բայց վտանգավոր հակագրոհներ անցկացնել չէր հաջողվում մեկնարկում:

9-րդ րոպեին հյուրերը լրջորեն սպառնացին Հայաստանի հավաքականի դարպասին: Տուգանայինից հետևեց վտանգավոր հարված, որից հետո Դավիդ Յուրչենկոն դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: Անչափ վտանգավոր ստացվեց նաև ռումինացիների խաղարկած անկյունայինը, սակայն դաշտի տերերի դարպասապահը դարձյալ հաջող գործեց:

14-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ստեղծեց առաջին վտանգավոր պահը՝ դաշտի կենտրոնում օգտվելով մրցակցի սխալից: Հարվածային դիրքում հայտնվեց Ալեքսանդր Կարապետյանը, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը դժվարությամբ փրկեց թիմին: Քիչ անց վտանգավոր հարված կատարեց նաև Տիգրան Բարսեղյանը, բայց գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:

23-րդ րոպեին հայկական թիմը կարող էր գոլ բերել սեփական դարպասին, եթե ռումինացիներն արդյունավետ կերպով օգտվեին դաշտի տերերի սխալից: Պահը ստացվեց վտանգավոր, իսկ հարվածը՝ բարձր:

22-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Տիգրան Բարսեղյանը, իսկ 28-րդ րոպեին՝ Խորեն Բայրամյանը, ինչը նշանակում է, որ 2 կիսապաշտպանները բաց կթողնեն հաջորդ ընտրական հանդիպումը:

Խաղակեսի միջնամասում հանդիպումն անցնում էր առանց իրական գոլային պահերի: Ռումինացիները փորձում էին խաղալ կարճ փոխանցումներով կոմբիանցիոն ֆուտբոլ, բայց դաշտի տերերն աստիճանաբար կարողացան հավասարեցնել խաղը:

41-րդ րոպեին զգուշացվեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը ևս բաց կթողնի հաջորդ հանդիպումը:

41-ին րոպեին ռումինացիները խաղարկեցին ևս մեկ վտանգավոր անկյունային հարված, իսկ քիչ անց անցկացրին նաև սուր հակագրոհ, ինչին Հայաստանի հավաքականը պատասխանեց հաջորդ գրոհի ժամանակ: Մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Անդրե Կալիսիրը հայտնվեց հարվածային դիրքում, իսկ նրա հարվածը շեղ ստացվեց: Խաղակեսի վերջնամասն անցավ փոխնիփոխ գրոհներով, և թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Խոակին Կապառոսը կատարեց եռակի փոխարինում՝ դաշտ դուրս բերելով Սարգիս Ադամյանին, 19-ամյա Ժիրայր Շաղոյանին ու Էդուարդ Սպերցյանին: Ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Սպերցյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում:

Երկրորդ խաղակեսի առաջին գոլային պահն ունեցավ Հայաստանի հավաքականը: 51-րդ րոպեին գրոհին միացած Հովհաննես Համբարձումյանը փոխանցում կատարեց Ժիրայր Շաղոյանին, որի հարվածը շեղ ստացվեց դարպասային հրապարակից:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտում բաց ֆուտբոլ էր ընթանում, ինչն օգտագար եղավ դաշտի տերերի համար: Հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, որն ազգային թիմում նորամուտը նշեց գոլով՝ 1:0:

61-րդ րոպեին տանտերերը կարող էին կրկնապատկել առավելությունը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում Սարգիս Արդամյանը գլխով շեղեցի գնդակի ուղղությունը, և հյուրերի դարպասապահը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը: Ռումինացիների մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում, սակայն 62-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Աչքի ընկավ Ալեքսանդրու Չիկուլդեուն:

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջեց և սպասում էր իր շանսիրն, իսկ ռումինացիները դարձյալ ստացան տարածքային առավելություն:

72-րդ րոպեին Ռումինիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Եզրային գրոհը գլխի հարվածով եզրափակեց Ալեքսանդրու Չիկուլդեուն՝ դառնալով դուբլի հեղինակ:

77-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողներով: Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց անգլիական «Ռեդինգի» հարձակվող Գեորգե Պուշկաշը:

81-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը կորցրեց իրական գոլային պահ՝ չկարողանալով օգտվել հայ ֆուտբոլիստների կոպիտ սխալից: Մեկ րոպե անց Ժիրայր Շաղոյանը վտանգավոր հարվածով սպառնաց մրցակցի դարպասին, իսկ վայրկյաններ անց Սարգիս Ադամյանը կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: Հայաստանի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը, բայց գոլ խփել չէր հաջողվում: 86-րդ րոպեին Սարգիս Ադամյանը կորցրեց ևս մեկ գոլային պահ:

Այն, ինչ չէիր ստացվում հայկական թիմի առջևի գծի խաղացողների մոտ, ստացվեց կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի մոտ: Հայաստանի հավաքականի ավագը 87-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

Դաշտի տերերը չէին դադարում գրոհել, իսկ 88-րդ րոպեին ստացան նաև 11 մետրանոց հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Տիգրան Բարսեղյանը և վստահորեն գրավեց դարպասը՝ 3:2:

Չնայած լարված վերջնամասին՝ Հայաստանի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը`9 միավորով գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը։

Անպարտելի շարքը 8 խաղի հասցրած Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային: Այդ խաղից 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհյուրընկավի Գերմանիային, իսկ սերպեմբերի 8-ին տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հետ:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ռումինիա՝ 3:2 

Էդուարդ Սպերցյան, 56, Վարազդատ Հարոյան, 87, Տիգրան Բարսեղյան, 89 (11մ) – Ալեքսանդրու Չիկուլդեու, 62, 72

Հեռացում՝ Գեորգե Պուշկաշ, 77 (Ռումինիա)

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան (Էդուարդ Սպերցյան, 46), Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Սոլոմոն Ուդո, 90+3), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Սարգիս Ադամյան, 46), Ալեքսանդր Կարապետյան (Ժիրայր Շաղոյան, 46):