Բուժման լավագույն միջոցը հրաժարականն է և երկարատև հանգիստը որևէ մեկուսացված վայրում
Երկու օրից՝ մարտի 30-ին, ողջ աշխարհում տոնելու են Բիպոլյար խանգարումներով մարդկանց օրը- World Bipolar Day. Օրվա ընտրությունը կապված է նկարիչ Վինսենթ Վան Գոգի ծննդյան օրվա հետ, որին համարում են Բիպոլյար հանճար։ Մեզ համար այդ օրը նույնպես կարեւոր է, ավելին, ազգային էկզիստենցիալ նշանակություն ունի եւ այդ օրը կարելի է նշել՝ հավաքվելով կառավարության շենքի մոտ։ Ըստ վիճակագրության՝ մարդկության մոտ 2 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ, այսինքն Հայաստանում ունենք մոտ 20 000 պացիենտ։ Ինչպես է արտահայտվում Բիպոլյար խախտումը, որի ավելի տարածված անվանումն է մանիակալ դեպրեսիվ պսիխոզ։
Պացիենտներն աչքի են ընկնում տրամադրության կտրուկ վայրիվերումներով' անչափ ու անհարկի հեղափոխական ոգեւորությունից մինչ խոր դեպրեսիա, հիստերիա, մարդկանց պատերով տալու, ասֆալտին պառկեցնելու մոլուցք, ընկճախտ եւ ինքնասպանության ցանկություն։ Պատերազմական պայմաններում բլից կրիգի պոռթկումից մինչեւ անվերապահ կապիտուլյացիա։ Պացիենտների պսիխիկան շատ զգայուն է եւ վատ պաշտպանված անքնությունից, գերծանրաբեռնվածությունից եւ ալկոհոլից։
Մարդկանց հետ չեն կարողանում հարաբերություններ կառուցել, ընդունակ են պահի տակ հուզական կտրուկ գործողությունների, օրինակ, պահի ազդեցության տակ պարբերաբար աշխատանքից ազատել ԱԱԾ, ԳՇ պետերին։ Հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղում քիմիական պրոցեսների դիսբալանսով, գլխավորապես սերոտինինով։ Բուժման լավագույն միջոցը հրաժարականն է եւ երկարատեւ հանգիստը որեւէ մեկուսացված վայրում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար