Նիկոլ Փաշինյանը կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է ուժ հակադրել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Նիկոլը նվաստացրեց բանակը՝ ԳՇ պետին հանելով և դատարաններ ուղարկելով, բայց բանակը, մեկ է, իր դեմ է և մի օր ոտքի է կանգնելու։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Նա կաշառեց Ոստիկանությանը, ԱԱԾ-ն դարձրեց Նիկոլի անվտանգության ծառայություն։ Դատախազությունը զբաղված է նրա հակառակորդներին չեզոքացնելով։ Նա կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է հակադրել ուժ։ Մի «իքս» օր ամբողջ ժողովրդով պետք է ոչնչացենք ամեն ինչ. այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ «իքս» օրվան»,- հայտարարեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն պետք է վռնդել իր արածների ու անշնորհք կառավարման, այլև նրա համար, որ հիմա տեղում նստելով՝ մեզ զրկում է ապագայից։
«Այդ ապագան բարդ է լինելու, որովհետև նոր հնարավորություններն օգտագործելու համար մենք պետք է կարողանանք վերականագնել նաև այն, ինչ ունեցել ենք՝ բանակը, մեր սահմանները, Արցախը։ Այդ ամենը պետք է անենք, որ կարողանանք այդ նոր խաղում առավելություններ ստանալ։ Ինքը կերավ ոչ միայն մեր անցյալը, այլև հիմա ուտում է մեր ու մեր երեխաների ապագան, ամենաբարդ ժամանակաշրջանն է մեր տարածաշրջանում, մենք խաղալիք ենք, մենք գործոն չենք։ Բազմաթիվ բարդություններ ու հսկայական հնարավորություններ են սպասվում, բայց այս էջը զոռով պահելու պատճառով ՀՀ-ն չի ստանում այն առավելությունները, որոնք կարող էր ունենալ, եթե էջը կարողանայինք թերթել»,- ասաց նա։
Մանուկյանն անդրադարձավ նաև Թուրքիայի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին.
«Նոր ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամություն։ Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր, և դրա մասին են հայտարարում Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնել հայերին, վերցնել Երևանը, Սյունիքը։ Ու այս պայմաններում երկրի ղեկավարներն ասում են, որ պետք է բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, այդ ժամանակներն անցան»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում