Սրանց համար սրբություն գոյություն չունի․ ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ, ի՜նչ ցեղասպանություն, այլ միայն՝ փո՛ղ
Սրանց համար որևէ սրբություն, արժեքային համակարգ գոյություն չունի․ ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ, ի՜նչ ցեղասպանություն, այլ միայն ու միայն՝ փո՛ղ,փո՛ղ, փո՛ղ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի սկանդալային հայտարարությանը, որ Թուրքիայի հադեպ մեր մոտեցումները պետք է շտկել:
«ԹՐՔԱԲԱՐՈ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿՆԵՐԸ
Համացանցը լցված է զայրացած գրառումներով, կապված, այսպես կոչված Ազգային Անվտանգության Խորհրդի, քարտուղար Արմեն Գրիգորյանի թրքաբարո արտահայտության հետ։
Հարգելիներս, այդ ո՞վ դառավ այդ Արմեն Գրիգորյանը, որ դեռ մի բան էլ ինքնուրույն մտքեր հայտներ, որ դրան քարկոծում եք։ Հիշենք, որ նմանատիպ արտահայտություններով են հանդես գալիս նաև , այսպես կոչված մանկուրտ-պատգամավորները, ոչինչ չարտահայտող դեմքով, այսպես կոչված Էկոնոմիկայի նախարարը, շուտով «Россия» մոլ անունը կրող առևտրի կենտրոնը «Turkey» մոլ վերանվանող, այսպես կոչված գործարարը և այլ պատմական, ազգային, մարդկային հիշողությունից զուրկ ՝ միայն ստամոքսներով մտածող մարդանմաններ։ Սրանց համար որևէ սրբություն, արժեքային համակարգ գոյություն չունի․ ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ, ի՜նչ ցեղասպանություն, այլ միայն ու միայն՝ փո՛ղ,փո՛ղ, փո՛ղ։ Եվ սրանց այդ անմարդկային հակումները հիանալի նկատել և առավել «հղկել» է անձամբ բռնապետիկը, որին շարունակում ենք հանդուրժել։ Այնպես որ, հարգելիներս, ամեն այսպիսի տխմարաբանություններից հետո, իմիջիայլոց հիշեք խոսքերի «հեղինակին» և հիմնական թիրախ դարձրեք նրանց թրքաբարո կերակրողին։
․․․Իհարկե, ինձ համար անհասկանալի և ցավալի է, որ լինելով արցախցի, Արմեն Գրիգորյանի սիրտը չի ցավում հայրենիքի կորստի համար։ Նա չի տեսնում արցախցի գերի գյուղացիների նվաստացումը ԹՈւՐՔԻ կողմից»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար