1,500.000 միլիոն հայ սպանած թուրքն այլ էր, հիմիկվանը` այլ
Թուրքիայի հետ այս փուլում սահմանների բացումը բերելու է աննկարագրելի արտագաղթի: Այս մասին գրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
«Այսօրվա թուրքը բավարարվել է 5 հազար հայ սպանելով, այսօրվա թուրքը Հայաստանում իշխանություն ա վերցրել։ Այսօրվա թուրքը շատ ավելի խորամանկ է, քան անցյալի թուրքը։ Այսօրվա թուրքը Հայաստանից որպես զբոսաշրջիկ 20 տարի շարունակ թուրքիա գնացող հայերին գուրգուրել է, շոյել է ու ասել, որ մենք բարեկամներ ենք։ Արդյունքում ընդամենը 20 տարվա մեջ Հայաստանում բնակվողների մոտ հակասական կարծիքներ են ստեղծվել թուրքի մասին։ Մեկի համար այն շատ ընդունելի է, մյուսի համար` թշնամի։ Մեկը ուզում է իրենց հետ մերձենալ, մյուսը` ոչ։ Ասել թե որ կարծիքն է գերակշռող ցավոք կժվարանամ։
Ի վերջո հոգուտ թուրքիայի հետ բարեկամանալուն խոսացողների մոտ գերիշխում է միայն մեկ թեզ. սահմանները կբացվեն ու մենք լավ կապրենք։ Լավ ապրել ձգտելու հետ կապված ես անձնապես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե այդ ցանկությունը իրական է։ Բայց ամբողջ ողբերգությունը նրանում է, որ մեր ժողովրդի մի մասը կրկին իրենց անձնական անհաջողություններում, աշխատելու ցանկություն չունենալու, չհարստանալու մեջ մեղավոր է գտել։ Այս դեպքում դա փակ ճանապարհներն են (այս թեզի հեղինակը ԼՏՊ էր)։ Այ բացվի ու մենք լավ կապրենք։ Մեկը չկա այդ մարդկանց ասի` էտ ո՞նց եք ավելի լավ ապրելու, ո՞նց։
Դե առաջ Մանվելն էր մեղավոր, Սաշիկը և այլոք։ Այսօր էլ պետք էր նոր մեղավոր նշանակել, որպեսզի տանը դիվանին նստած ու ոչ մի բան չանելով ասես` այ սահմանները բացվեն ու ամեն ինչ կդզվի...
Սա իրականում ազգային մտածելակերպի աղետ է...
Հ.Գ. թուրքիայի հետ այս փուլում սահմանների բացումը բերելու է աննկարագրելի արտագաղթի։ Այդ ճանապարհն են բռնելու հենց բացման կողմնակիցները, քանզի թուրքը իրենց տները լավ գնով կառնի։ Արդյունքում Հայաստանում կմնանք մենք` արդեն թուրքի տակ թուրքի դեմ պայքարողներս...»,- գրել է Վարդանյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին