Հուսով եմ այս գրառումից հետո եթե ադրբեջանցի հակերները կոտրեն Հանրայինի լուրերի էջը, «Հայկական ժամանակը» չի գրի, որ դրա հեղինակը ես եմ
Ամիսներ, գուցե արդեն մեկ տարի առաջ, երբ համացանցում հայտնվեցին Ն.Փ-ի՝ (Չմարդու) ուղերձի նկարահանման նախապատրաստական կադրերը, որ կոռավարության համապատասխան ծառայությունների անփույթ աշխատանքի պատճառով հայտնվել էին համացանցում, «Հայկական Ժամանակ» մանիպուլիատորը գրեց, որ այդ կադրերը ես եմ տարածել: Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ ես «Արմդեյլիի» հարցմանը՝ թե որքանո՞վ է մեղավոր Հանրայինի տնօրենը տեսանյութի արտահոսի պատճառով, ընդամենը պարզաբանել էի, որ նա՝ Մարգարիտա Գրիգորյանը այս հարցում մեղավոր չէ և դրա համար ինքը պատասխանատվություն չպետք է կրի: Հետևաբար պարզաբանման մեջ նաև նշել էի հնարավոր մեղավորների շրջանակը, որը դուր չէր եկել «ՀԺ»-ին և հաջորդ օրը թերթի առաջին էջում դրել էին իմ նկարը ինձ մեղադրելով այդ կադրերը համացանցի օգտատերերին հասցնելու համար: Նույն օրը, ներկայումս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ,նախկին ԱԺ պատգամավոր, իմ նախկին ընկեր Վահգն Թեւոսյանի կինը՝ Լուսինե Բարսեղյանը, որ հիմա, (եթե չեմ սխալվում) Հանրայինի «լուրերի» տնօրենն է, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իմ լուսանկարը և գրել, «նա է տարածել այդ կադրերը, Մարգարիտա Գրգորյանի ոխերիմ թշնամին: ՀԻմա այդ հարցին չեմ անդրադառնա, կգա ժամանակը կասեմ, ո՞վ էր տարեծել, ինչո՞ւ և ինչ նպատակով: Համենայնդեպս թե տարածողը և թե վայնասուն դնողները շահ ունեին և իրենց մոտ կանգնած շրջանակներից էին: Ես գիտեմ ովքեր ե՛ն, այդ մասին կխոսենք երբ ժամանակը գա: Բնականաբար ես դատարան չդիմեցի, գերլ եմ՝ դա իմը չէ, բայց այսօր, երբ ողջ համացանցը ողողված է Հանրայինի ադրբեջանական լուրերի էջի սքրինով և մեղադրանքներով , ուզում եմ ասել, որ որոշումը ճիշտ է: Այդ էջը անհրաժեշտ է և շատ կարևոր բայց մի պայմանով, եթե բովանդակությունը ի նպաստ Հայաստանի է : Նայելով էջի ձևավորումը չեմ կարող չփաստել, որ կատարումը սխալ է : Նախ, կարծում եմ ամենևին կարիք չկար էջում LURER-ի փոխարեն գրել XABAR և հատկապես անհասկանալի է ադրբեջանի դրոեշի առկայությունը: Հուսով եմ չեն մտածել այս մասին և կշտկեն, բայց կրկնում եմ, գաղափարը ճիշտ է, անհրաժեշտ է այդ լեզվով լուրեր մատուցելը: Այլ հարց է, լինելով ֆրանկաֆոն երկիր, ինչու են հրաժարվել, ֆրանսերեն էջից, որը կար և գործում էր:
Ինչ որ է, հուսով եմ այս գրառումից հետո եթե ադրբեջանցի հակերները կոտրեն Հանրայինի լուրերի էջը, «Հայկական ժամանակը» չի գրի , որ դրա հեղինակը ես եմ, իսկ Lusine Barseghyan-ը իմ լուսանկարը չի դնի իր էջում և չի մեղադրի ինձ Հանրայինի ոխերիմ թշնամի լինելու մեջ: Հատկապես, երբ ինձ բարցարձակ չի հետաքրքրել և չի հետաքրքրում այդ կառույցում տեղի ունեցող ներքին խմորումները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին