Կառավարական մի շենքից մյուսը Փաշինյանի այցը հարկատուների վրա նստում է մի քանի տասնյակ միլիոն․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Հիմա վարչապետը կարող է զանգել ֆինանսների նախարարին, ասել, թե այսքան փող է պետք, ճամպրուկով վերցրու, բեր տուր ինձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
«Բյուջետային միջոցները ծախսելու որեւէ կարգ չկա։ Օրինակ, առաջին երկու ամսում 50 միլիարդից ավելի տվեցին էս ոստիկաններին, որպեսզի նրանք կանգնեին։ Այդ 50 միլիարդը տալու համար գոնե պիտի գնային ԱԺ, բյուջեի մասին օրենք փոխեին։ Չէ՞ որ բյուջեն արդեն հաստատված է»,- ասաց Հ․Բագրատյանը։
Նախկին վարչապետը նշեց, որ բյուջեն անհարկի ծախսի տակ է մտնում նաեւ, երբ կառավարական մի շենքից մյուսն է այցելելում Փաշինյանը. «Ամեն մի ոստիկան, որ կանգնած է, բացի աշխատավարձից ամեն օր փող է ստանում։ Կառավարական մի շենքից մյուսը Փաշինյանի այցելելը հարկատուների վրա նստում է մի քանի տասնյակ միլիոն»։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այսօր Հայաստանը տոտալ փոսի մեջ է.
«Իմ խորին համոզմամբ, ՀՀ եւ վարչապետը, եւ նախագահը դավաճաններ են, փողամոլ, առանց սկզբունքների, չեն համապատասխանում իրենց պաշտոններին»։
Նախկին վարչապետի կարծիքով՝ ընդդիմությունը դեռ փողոցում անելիք ունի, եւ փողոցով, այդուհանդերձ, հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում