Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան

Ամենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը
Կարծիք

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին Փաշինյանը և «ԱՅՈ» շտաբի ղեկավարը հանդես են եկել ի պաշտոնե և խախտել օրենսդրությամբ իրենց ներկայացվող պահանջները

Բոլոր այն միամիտ մարդկանց համար, ովքեր դեռ պատրանք են փայփայում, թե այս հանցավոր իշխանություններն ի վիճակի են «ընտրություններ» կազմակերպել, ներկայացնեմ 2020 թվականին ընդամենը մի քանի օր տևած Սահմանադրական ապօրինի հանրաքվեի «ԱՅՈ» քարոզչության թիմի կողմից իրականացված, միայն իմ կողմից արձանագրված ընտրախախտումների համառոտագրությունը, որը ես արձանագրել էի իմ դիտարկումների արդյունքում և պատրաստվում էի հրապարակել քարոզարշավի ավարտից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Հիշեցնում եմ՝ ընդամենը մի քանի օր, միայն իմ կողմից, միայն քարոզչության ընթացքում արձանագրվել է 23 ընտրախախտում։

1. Իշխող քաղաքական ուժի կողմից «ԱՅՈ» քարոզչության շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ղեկավարում է մի գերատեսչությունը, որը համակարգում է ՀՀ մարզպետների գործունեությունը և իրականացնում է կառավարության քաղաքականությունը տեղական ինքնակառավարման ոլորտում։ Ակնհայտ է, որ այդ որոշման նպատակը վարչական ռեսուրսի կիրառումն է, ընդ որում այն մեթոդներով և մեխանիզմներով, որոնց համար մշտական քննադատության են արժանացել նախկին իշխանությունները։ Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ արդեն իսկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ մարզպետների միջոցով համայնքների ղեկավարների վրա դրվել են ԱՅՈ ձայներ հավաքելու կոնկրետ թվեր՝ սպառնալով նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցել առաջդարանքը չկատարելու դեպքում, ինչպես նաև հակառակը՝ կարճել արդեն իսկ հարուցված քրեական գործերը՝ իշխանությունների համար ընդունելի արդյունքներ ապահովվելու դեպքում։

2. «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությունը մարտի 20-ից հունիսի 20-ը կկազմակերպի առաջին կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպաների, ենթասպաների և շարքայինների եռամսյա հավաք:Նման անհրաժեշտությունը հիմնավորվում է բանակը նոր տեսակի զինատեսակներով համալրվելու հանգամանքով. պահեստազորում գտնվողները ևս պետք է տիրապետեն ժամանակակից զենքի կիրառման հմտություններին»: Սա անհեթեթ «հիմնավորում» է, քանի որ վերջին շրջանում հայտարարվել էր, որ որպես նոր սպառազինություններ ձեռք են բերվել օդանավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրանք հատուկ զինատեսակներ են, որոնց մասնագետները չեն կարող լինել եռամսյա հավաքների մասնակիցները։ Ակնհայտ է, որ այդ եղանակով միջոցներ են ձեռնարկվում քաղաքացիական բնակչության մի հատվածին զինվորական ծառայության զորակոչելու միջոցով վարչական ներգործություն ունենալ նրանց վրա՝ ստիպելով նախ մասնակցել հանրաքվեին, այնուհետև ստիպել, որ նրանք արտահայտեն իշխանություններին հաճո դիրքորոշում։

3. Իշխանության ներկայացուցիչների կողմից նախապես հայտարարվել էր, որ «ԱՅՈ» քարոզչության շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 2020 թվականի փետրվարի 17-ից պաշտոնապես մեկնարկել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը, սակայն ՀՀ վարչապետի կողմից որոշում չի կայացվել Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին (ՀՀ նախագահի հրամանագրով նա չի ազատվել նաև զբաղեցրած պաշտոնից)։ Այսինքն, Սուրեն Պապիկյանը զբաղեցրել է այդ պատասխանատու և ազդեցիկ պաշտոնը՝ մասնակցելով քարոզարշավին և օգտագործելով պաշտոնական դիրքը, ծառայողական միջոցները և այլն։ Հարկ է նկատել, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի հոդված 17-ի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում է, որ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

4. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարի 18-ին, աշխատանքային օրվա աշխատանքային ժամին Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում քարոզչական բնույթի գրառում է կատարել «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը» բովանդակությամբ՝ հրապարակելով ասֆալտապատ և քանդված փողոցներով նկարներ ԱՅՈ և ՈՉ վերտառությամբ։ Սրանով նա խախտել է «Հանրաքվեի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի հոդված 17-ի 14-րդ կետի 1-ին ենթակետը, որով արգելվում է հանրային ծառայողների քարոզչությունը։

5. 2020 թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել ԱՅՈ քարոզչական շտաբի դրամահավաք, որի ընթացքում հավաքագրվել է 100 մլն դրամը գերազանցող գումար, որը, սակայն, օրենքի խախտումով, փոխանցվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաշվեհամարին՝ յուրացնելով հանրաքվեի քարոզչության համար հանգանակված և պետական բյուջե փոխանցման ենթական միջոցները՝ առավել խոշոր չափով։

6. 2020 թվականի փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանի իր էջում հրապարակել է ԱՅՈ քարոզչական տեսանյութ՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքով հանրային ծառայողների քարոզչական գործընթացին մասնակցելու սահմանափակումները։

7. 2020 թվականի մարտի 4-ին ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, կատարելով իր պաշտոնակն պարտականությունները և հանդես գալով իր զբաղեցրած հանրային պաշտոնի դիրքերից, բնակարան գնելու հավաստագրեր է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքի։ Քարոզչության մեջ նման կարգավիճակում ներգրավված անձի կողմից նման գործողությունները կարող է դիտվել իբրև հավանական ընտրողների վստահությունը վայելելու և նրանց կաշառելու ձև։ Ակնհայտ է, որ կատարված գործողությունները չունեին որևէ հրատապություն և այն հնարավոր էր կազմակերպել 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեից հետո։ Հատկանշական է, որ այդ մասին տեղեկատվությունը Facebook-ի իր պաշտոնական էջով տարածել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանով իսկ մասնակցելով քարոզչության իրականացմանը։

8. 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտել է Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։ Կատարված փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է։ Արձանագրում ենք նաև, որ փաստին համարժեք գնահատական տվեց ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Հատկանշական է, որ այդ խախտումն արձանագրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը 2020 թվականի մարտի 4-ին տարածել է հետրյալ հայատարարությունը․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես օպերատիվ լուծում պահանջող հարցը անմիջապես կապ է հաստատվել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ և ուշադրություն հրավիրելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:

9. 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև գլխավորում է ԱՅՈ քարոզչական շտաբը, նախընտրական քարոզչության ընթացքում հրավիրել է խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի (չմասնավորեցնելով ողջ օրակարգը) անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերին։ Մինչ այդ մամուլում հաճախ են շրջանառվել լուրեր վարչական ռեսուրսի կիրառման, քարոզչական գործընթացին մարզպետների ակտիվ ներգրավվածության և նրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների վրա վարչական ներազդեցության իրականացման դեպքերին։ Սուբվենցիոն ծրագրերն այդ առումով ունեն կարևոր նշանակություն, քանզի դրանց միջոցով լուծվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։ Այդ ծրագրերի կապակցությամբ կենտրոնական կառավարության կողմից կարող են կայացվել կամայական որոշումներ, ուստի այն կարող է ՏԻՄ-երի վրա ներազդեցության գործիք հանդիսանալ։

10. 2020 թվականի մարտի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՀՀ Լոռու մարզ։ Ճանապարհին նա ուղիղ եթերում հանդես է եկել քարոզչական ելույթով, որից անմիջապես հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ ծանոթացել է Գյուլագարակի ճանապարհի իրականացված հիմնանորոգման աշխատանքներին՝ ուղիղ կապ ստեղծելով պետական բյուջեով իրականացված ծրագրի և քարոզչության միջև, ինչից օբյեկտիվորեն զրկված են այլ քարոզչական կողմերը։ Նույն օրը նման բովանդակությամբ պետական միջոցներով մեկ այլ միջոցառում իրականացվել է ՀՀ շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։

11. 2020 թվականի մարտի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ, Հայաստանի տարբեր բնակավայրերում քարոզչության ընթացքում, քարոզչական նյութերի հետ միաժամանակ բաժանել են ծաղիկներ, որով ընտրողի վաստահությունը շահելու նպատակ են հետապնդել։

12. 2020 թվականի մարտի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջից ուղղիղ եթերում նախընտրական քարոզչություն է իրականացրել կառավարական օդանավից՝ օգտագործելով հանրային տարածքն ու միջոցները քարոզչական նպատակով, որից զրկված են այլ քարոզչական կողմերի ներկայացուցիչները։

13. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սյունիքի մարզում քարոզչական հանդիպումների մասնակցելու նպատակով օգտվել է ոչ թե ԱՅՈ շտաբի, այլ պետական բյուջեով հատկացված ուղղաթիռից, վառելանյութից և այն՝ անհավասար պայմաններ ստեղծելով քարոզչական մյուս կողմից համար և չարաշահելով պաշտոնական դիրքն ու պետական միջոցները։ Հարկ է նկատել, որ նույն ուղղաթիռով երթևեկել է նաև ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը և քարոզչությանը մասնակցող այլ պաշտոնյաներ։

14. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ Սյունիքի մարզում ԱՅՈ-ի քարոզչությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ չգտնվելով արձակուրդի մեջ։

15. 2020 թվականի մարտի 10-ին առավոտյան ժամերին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ և Մեղրի քաղաքներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱՅՈ քարոզչական խմբի հանդիպումներին մասնակցել են նաև մեծ թվով դպրոցականներ։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել հանրակրթական դպրոցում ուսումնական պարապմունքների ձախողման հետևանքով, ինչը հանդիպմանը ՀՀ Սյունիքի մարզպետի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ակտիվ ներգրավվածության և ներկայության պարագայում՝ վարչական ռեսուրսի և գործընթացի ուղղորդման ակնառու հետևանք է։

16. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախընտրական հանրահավաքների ժամանակ, հավաքները վարող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի կողմից հատուկ շեշտադրմամբ իբրև իրենց քարոզչական թիմի առավելություն, ներկայացվել են տվյալ համայնքներում, կամ այլ բնակավայրերում պետական բյուջեի միջոցներով, կամ համայնքների հետ համաֆինանսավորմամբ իրականացված տարբեր ծրագրերը։ Ակնհայտ է, որ այդ ծրագրերի իրականացումը բխում է տվյալ դեպքում իր պաշտոնական պարտականություններից, որևէ կապ չի կարող ունենալ ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար լինելու իր կարգավիճակի հետ, ուստի դա հանրային կարծիքի վրա ազդելու ոչ օրինական ձև է, որից օբյեկտիվորեն զրկված են ՈՉ քարոզչական շտաբի ներկայացուցիչները։

17. Հարկ է նկատել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի շրջանում իրականցվող նախընտրական քարոզչության մեկնել է ոչ թե ԱՅՈ շտաբին պատկանող, այլ ծառայողական տրասնպորտային միջոցներով՝ պետական միջոցներից հատկացված վառելիքով և այլ միջոցներով։ Ստացվում է, որ քարոզչության ընթացքում հավելյալ ծախսվել են ֆինանսական միջոցներ՝ շրջանցելով քարոզչության համար նախատեսված հիմնադրամի սահմանաքանակները՝ անհավասար պայմաններ առաջացնելով մյուս կողմի համար։

18. 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախընտրական հանրահավաքների ժամանակ, հավաքը վարող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի կողմից հատուկ շեշտադրմամբ իբրև իրենց քարոզչական թիմի առավելություն, ներկայացվել են Գորիս քաղաքում պետական բյուջեի միջոցներով, կամ համայնքների հետ համաֆինանսավորմամբ իրականացված տարբեր ծրագրերը։ Ակնհայտ է, որ այդ ծրագրերի իրականացումը բխում է տվյալ դեպքում իր պաշտոնական պարտականություններից, որևէ կապ չի կարող ունենալ ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար լինելու իր կարգավիճակի հետ, ուստի դա հանրային կարծիքի վրա ազդելու ոչ օրինական ձև է, որից օբյեկտիվորեն զրկված են ՈՉ քարոզչական շտաբի ներկայացուցիչները։

19. 2020 թվականի մարտի 10-ից 12-ը ներառյալ ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ԱՅՈ քարոզչական շտաբի կողմից կազմակերպված հանրահավաքների ժամանակ, հանրահավաքները վարող ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել է իբրև ՀՀ վարչապետ։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, չնայած արձակուրդում գտնվելու հանգամանքի, քարոզչությանը մասնակցել է ներկայանալով ի պաշտոնե՝ խախտելով օրենսդրությամբ հանրային ծառայողների ներկայացվող պահանջները։

20. 2020 թվականի մարտի 11-ին և 12-ին նախընտրական քարոզչության ընթացքում Ջերմուկում գտնվող Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է (ՀՀ կառավարութան հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով իրականացված) հիմնանորոգված «Զատիկ» մանկապարտեզ և մարզադպրոց: Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ արդյունավետ քննարկում ունեցանք: Պայմանավորվածություն ունենք բոլոր անավարտ ծրագրերը շարունակելու վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկի Շահումյան և Մաշտոցի փողոցների, Ձախափնյակ թաղամասի որոշակի հատվածի բակերի բարեկարգման և ասֆալտապատման, նաև դեպի ջրվեժ տանող ճեմուղու (կիսատ մնացած հատվածի 270մ) հիմնովին վերանորոգման աշխատանքների շարունակման վերաբերյալ»՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և կառավարությանը համայնքի նկատմամբ ուշադրության և հետևողական վերաբերմունքի համար։ Այս պաշտոնական հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը և ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավարը քարոզչության շրջանում հանդես են եկել ի պաշտոնե՝ խախտելով օրենսդրությամբ հանրային ծառայողների ներկայացվող պահանջները։

21. 2020 թվականի մարտի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որը ղեկավարում է ԱՅՈ-ի քարոզչական գործընթացում ակտիվորենն ներգրավված Աննա Հակոբյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը), ամփոփելով հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի ընտրության փուլի արդյունքները՝ հայտարարել է տարբեր մարզերի 10 մշակույթի տների 2020 թվականի շահառու դառնալու մասին։ Նախընտրական քարոզչության փուլում այդ գործընթացում ակտիվ ներագրավված անձի կողմից նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրողներ բարեհաճությունը վայելելու, հանրաքվեի հարցի հետ ուղղիղ կապ չունեցող միջոց՝ ազդելով տվյալ համայնքների բնակչության անկողմնակալ ընտրության վրա։ Ակնհայտ է նաև, որ այդ հայտարարության տարածումը չէր կարող ունենալ ոչ մի հրատապություն և հնարավոր էր անել մի քանի օր՝ 2020 թվականի ապրիլի 5-ից հետո։

22. 2020 թվականի մարտի 11-ին և 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հանդիպումներին և քարոզչական հանրահավաքներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ չգտնվելով արձակուրդում և հանդես գալով պաշտոնական դիրքերից՝ խախտելով օրենսդրությամբ հանրային ծառայողների ներկայացվող պահանջները։

23. 2020 թվականի ապրիլի 30-ին, երբ ՀՀ ողջ տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն և իրավունքի ուժով կասեցվել էր հանրաքվեի կազմակերպումը, Վայքի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, ով մինչ այդ ակտիվորեն ներգրավված էր ԱՅՈ քարոզչական աշխատանքներում, այցելել է Վայոց ձոր մարզի համայնքներ: Այցի նպատակը ներկայացվել է իբրև բարեգործական, և սոցիալական աջակցության ծրագրի իրականացումը, որը ուղղված էր ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմմանը: Համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի հետ, գործարար Արմեն Մինասյանի աջակցությամբ Վայք համայնքի 65 կարիքավոր ընտանիքներների տրամադրվել է 25 կգ-ոց պարենային փաթեթ-ծանրոցներ: Լինելով ծագումով ապարանցի, երևանաբնակ Արմեն Մինասյանը, ով բիզնես գործունեություն է ծավալում ՌԴ Կազան քաղաքում, նմանօրինակ մարդասիրական օգնություն է ցուցաբերում նաև մեր համայնքի կարիքավոր բնակիչներին: Ակնհայտ է, որ ԱԺ պատգամավորի մասնակցությունը այդ ակցիային, որտեղ ինքը հանդես չի եկել բարերարի դերում, ընտրակաշառքի ակնհայտ օրինակ է՝ չարամտորեն օգտագործելով կորոնավիրուսի վարակով պայմանավորված սոցիալական վիճակը»,- ասված է Ղազարյանի գրառման մեջ: