Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

«ՀՀ-ն այսօր չունի ԳՇ պետ, քանի որ Արտակ Դավթյանն ամենամեծ մեղավորն է մեր խայտառակ պարտության». Վոլոդյա Հովհաննիսյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ նպատակը բանակը ոչնչացնելն էր, ինչը և արեց:

«Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց հայոց բանակի ոգին, կառավարման համակարգը, պաշտպանական ռեսուրսներն ամբողջությամբ և հաղթանակի ոգին: Հասցրեց այնպիսի մի վիճակի, որ բանակը, որը պետք է պատրաստվեր պատերազմի, բանակը չպատրաստեց պատերազմի, ստրատեգիական, ռազմական, մարտավարական պլանավորում իրականացրեց այնպես, որ ջախջախիչ պարտություն կրեց այն պատերազմում, որը տեղի ունեցավ 44 օր»,- ասաց Հովհաննիսյանը:

Պահեստազորի սպայի կարծիքով՝ իրենց կյանքը բանակին նվիրած սպաները պետք է փնտրեին ու գտնեին այս պարտության մեղավորներին և պատժեին նրանց, սակայն դա չեն արել: «Պատերազմի օրերին ոչ մի գեներալ, բացի Մովսես Հակոբյանից, չի ընդվզել, ձայն չի բարձրացրել»,- ասաց Հովհաննիսյանը: Փետրվարին ԶՈւ ԳՇ տարածած հայտարարությունը, որով զինվորականները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը, հույս էր ներշնչել Վոլոդյա Հովհաննիսյանին, բայց տեղի ունեցավ այն, որ ԳՇ-ն արդեն նոր պետ ունի՝ Արտակ Դավթյանը, իսկ Նիկոլ Փաշինյանին այնտեղ դիմավորում են հոտընկայս: «Այդ նույն գեներալները մինչև վերջ չպաշտպանեցին իրենց իսկ խոսքը, իրենց ստորագրությունը, ես հասկացա, որ ՀՀ-ն ԶՈւ Գլխավոր շտաբ չունի և չունի գեներալիտետ: Այսօր ամբողջ ՀՀ զինված ուժերում երկու-երեք գեներալ ու կորպուսի հրամանատար կա, որոնք հաստատուն են մնացել իրենց կարծիքին և լուռ, տքնաջան իրենց գործն են կատարում: ՀՀ-ն այսօր չունի ԳՇ պետ, քանի որ Արտակ Դավթյանն ամենամեծ մեղավորն է մեր խայտառակ պարտության: Այն գեներալը, որը հայտարարում է, թե եթե պարտվել ենք, ապա ադրբեջանական դրոշը պետք է ծածանվեր Ստեփանակերտում, բայց չի ծածանվում: Այսինքն՝ սա պրիմիտիվ, ապազգային և հիմար դատողություն է, մենք կորցրել ենք 12.5 հազար քառակուսի կմ ստրատեգիական ամբողջության, 2.8 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա ենք կորցրել, և գեներալը, որը երկու տարվա մեջ եղել է գլխավոր շտաբի պետ, նման հիմար հայտարարություն է անում, և նրան նորից նշանակում են ԳՇ պետ: Երկու հանցագործ դաշինք են կնքել՝ ազգը մինչև վերջ կործանելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: Պահեստազորի սպան պնդեց, որ Սյունիքն այսօր դիմադրության վերջին օջախն է մնացել, որի շուրջ պետք է համախմբվել, ապա պատմեց, որ վերջերս նորից է եղել մարզում ու նաև մարտական դիրքերում:

«Ես եղել եմ Սյունիքի մարտական դիրքերից շատերում, վերջերս գնացել էի Սիսիան, եղել եմ մարտական դիրքերից շատերում, այնտեղ ՀՀ զինված ուժերի ներկայությունը ամբողջ սահմանի ընթացքում չկա, իսպառ բացակայում է: Գյուղի տղաները, կամ Երևանից, այլ վայրերից ազատամարտիկների «փշրանքներն» անկազմակերպ, յուրաքանչյուրն անձնական մակարդակով գնացել են այնտեղ, ամեն մեկը մի զենք, մի ավտոմատ են վերցրել, նապաստակ խփելու, կանգնում են, որ թուրքը տեսնի, որ այստեղ հայ տղաներ կան, որ չառաջանա, իսկ թուրքերն իրենց պահում են լկտի և ցինիկ»,- ասաց Հովհաննիսյանը: Պահեստազոսրի սպան անդրադարձավ նաև Հայաստանում անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից մինչև երեկ գործող ռազմական դրությանը, ինչն ըստ նրա՝ պահպանվում էր ոչ այն պատճառով, որ մեր սահմաններին վտանգ էր սպառնում.

«Ռազմական դրությունը հականիկոլական շարժումը սանձելու համար էր, և դա խնդիրը կատարեց, այդ խնդիրը կատարելուց հետո ռազմական դրությունը հանվեց, Նիկոլը ռազմական դրության անվան տակ մոբիլիզացրեց ոստիկանական ուժերը, մարդկանց համոզեց, որ ռազմական դրություն է, քանի որ մենք խնդիրներ ունենք»: Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՍՈւ 30-ների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք հակասում են մեկը մյուսին:

«Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարության մեջ մի քանի սուտ է ասել: Նա ասում է՝ մենք ՍՈւ-երը ներկրել ենք 2020-ի մայիսի, բայց 2019-ի դեկտեմբերի են ներկրվել, իբր թե մարտական մարտական թռիչքներ էին կատարել, Նիկոլ Փաշինյանն էր գրել, որ Սու-երը մարտական թռիչքներ կատարեցին և խոցեցին բոլոր թիրախները: Ամանորի իր ուղերձում նա ասաց, որ մենք ունենք կործանիչ ավիացիա, որը մարտական հերթապահության է դրվել, լավ, ո՞նց է մարտական հերթապահության դրվել՝ առանց հրթիռների»,- ասաց Հովհաննիսյանը: