«Վարչապետը կարող է հայտարարել միայն մեկ ամսաթիվ՝ երբ է ինքը հրաժարական տալիս». Լարիսա Ալավերդյան. (տեսանյութ)
Խորհրդարանը երեկ վերացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը:
Սա իշխող քաղաքական թիմի հերթական նախապատրաստությո՞ւնն է ընտրություններից առաջ, թե՞ խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունների շրջանակներում ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք. հարցին անդրադառնում են հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ ընտրության օր նշանակելը հենց այս պայմանավորվածությունների արդյունքն է, սակայն նա զարմանքով արձանագրեց ընտրություններին ընդառաջ քայլերի խախտված հաջորդականության մասին.
«Ինձ համար շատ տարօրինակ է, որ վարչապետը նշանակում է օր:
Նախևառաջ, այդ օրը պետք է նշանակվի նախագահի կողմից, հաջորդը՝ վարչապետը կարող է հայտարարել միայն մեկ ամսաթիվ՝ երբ է ինքը հրաժարական տալիս: Մնացածը, երբ ինքն ընտրությունների ամսաթիվ է հայտնում, նշանակում է՝ իրենք պայմանավորվածություններ են ձեռք բերել այդ պառլամենտական խմբակցությունների հետ. ինչը շատ տգեղ է:
Կարծում եմ՝ առնվազն չի բացառվում, որ կան պայմանավորվածություններ, որ ինչ-որ առումով վերարտադրվի նույն կազմը. թե ինչ հարաբերություններով՝ չեմ կարող ասել հիմա, բայց դա շատ մերժելի մոտեցում է:
«Հայտարարել այսօր ընտրությունների օրը՝ խոսում է այն մասին, որ իրենք համարում են այդ հարցն արդեն լուծված: Այնինչ՝ մինչև այդ օրը նշանակվելը մի քանի գործընթացներ պետք է գնան, որտեղ պետք է մասնակցեն այլ սուբյեկտներ»,-շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում