Եթե ընտրություններ լինեն, ապա հիմնական թեզերն են լինելու
Եթե ընտրություններ լինեն, ապա հիմնական թեզերն են լինելու.
- նախկին-ներկա,
- ոչ նախկին, ոչ ներկա,
- թալանող-թալանված,
- արեւմտամետ-ռուսամետ,
-ազգային-հակաազգային:
Ինչպես տեսնում ենք, բոլոր հիմնական թեզերն ինչ-որ մեկին մերժում են։ Առհասարակ, 30 տարի մենք մերժման տրամաբանության մեջ ենք ապրել, հիմա նույնպես։
Գործող թիմը' "նոր մերժվածներն", այս անգամ կարող են մի քանի "հանուններով" հանդես գալ.
-հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ բարեկամության,
-ճսնապարհների բացում եւ դրա հետեւանքով տնտեսության աճ,
- Արցախից զորքի հանում։
Երեք թեզերն էլ ունեն իրենց կոնկրետ շահառուները' ապագա զինվորների ծնողներ, Շիրակի, Արագածոտնի մարզ (Թուրքիայի հետ երկաթգծի բացում - նոր աշխատատեղեր եւ այլն)։
Թուրքիան եւ Ադրբեջանն, ըստ տրամաբանության, նախընտրական աջակցություն կմատուցեն' գերիների մի խմբի ազատում, հայտարարություն կանեն ճանապարհների բացման մասին, սակայն Ապրիլի 24-ին գործողը պետք է հարաբերությունների մեջ նոր էջ բացելու մասին ելույթ ունենա։
Գործող իշխանությանն, ի տարբերություն հյուսիսային մարզերի, միանշանակ չեն քվեարկի ծագումով արցախցիներն եւ սյունեցիները։ Դա մոտավորապես 400 000 մարդ է։ Սա նոր երեւույթ է' ենթաէթնիկ խմբերի ենք բաժանվում։ Դա նաեւ կուսակցությունների տեսք է ստանում' կա կոտայքցիների կուսակցություն, կա գյումրեցիների կուսակցություն, բացվեց սյունեցիների կուսակցությունը։ Կարող են վերակենդանացվեն ապարանցիների կուսակցեւթյունը' Հզեր Հայրենիքը, եւ ջավախքցիների կուսակցությունը։
Սոցիալական ցանցերն ավելի ակտիվ են աջակցելու հակառուսական կոնտենտը, դա արդեն սկսվել է, եւ կսահմանափակվեն հակառակ ճամբարի նյութերը։ Հակառակ ճամբարը կոմպրոմատների վրա շեշտը կդնի։
Մի կարեւոր հանգամանք եւս, մրցակցությունը կարող է ոչ թե կուսակցությունների, այլ վարչապետների թեկնածուների միջեւ լինել
Մի խոսքով ահավոր ընտրություններ են լինելեւ, կամ եթե իրերն իրենց անուններով կոչենք' ճակատամարտ է սպասվում։


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին