Իսլանդիայի հավաքականի առաջատարը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից Իսլանդիայի հավաքականի առաջատար Գիլֆի Սիգուրդոնը չի մասնակցի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային 3 տուրերի խաղերին, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Անգլիական «Էվերտոնի» կիսապաշտպանն ազգային թիմին չի միանա ընտանեկան պատճառներով: Սիգուրդոնի կինը երեխայի է սպասում:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Սիգուրդոնը մասնակցել է 26 խաղի և դարձել 4-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Իսլանդիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 78 հանդիպում և խփել 25 գոլ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Մարտի 28-ին և 31-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...