Սլավիկ Գալստյանը չներկայացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտին
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում չներկայացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտին:
Հայ ըմբիշը բրոնզե մեդալը պետք է վիճարկեր ուկրաինացի Արտուր Պոլիտաևի հետ, որին հաղթանակ շնորհվեց առանց պայքարի:
2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:6 հաշվով հաղթել էր բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին: 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1, իսկ քառորդ եզրափակիչում դարձյալ ժամանակից շուտ 14:6 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին: Կիսաեզրափակիչում Գալստյանը մրցել էր վրացի Ռամազ Սոիձեի հետ և առաջին մրցափուլում պարտվել 1:10 հաշվով:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մարտի 20-ին հանդես էին եկել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էին քառորդ եզրափակիչում: Արթուր Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն չներկայացավ սփոփիչ գոտեմարտին, որտեղ պետք է մրցեր թուրք Մետեհան Բասարի հետ:
Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 4 ըմբիշով և նվաճեց 2 ոսկե մեդալ: 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) և Եվրոպայի 2019թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր և նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) հաջողության չէին հասել:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները