«Հայաստանը դարձել է մի մեծ շուկա, որտեղ միայն առեւտուրն է աշխատում». Միքայել Ոսկանյան
Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում այսօր հայկական մշակույթ գրեթե չկա, չի ստեղծվում։
«Այսօր Հայաստանում հայկական մշակույթ գրեթե չկա, չի ստեղծվում...պետք չէ ոչ մեկին...անգամ հայալեզու բովանդակությամբ բան ես առաջարկում` խույս են տալիս: Սիրուն հայերենը ծաղրում են, հայկական մշակույթը դրել են «նավթալին» արկղի մեջ ու համարում են ոչ թռենդային, հնացած...
Կա՛մ եվրոպական մշակույթն է հարգի (որը քիչ թե շատ որակյալ է, բայց մեկ է մերը չէ, կրկնօրինակում է), կա՛մ արաբաթրքական անհասկանալի միախառնումն է, ու մեծ գումարների աղբյուրն է...
Ցավում եմ, որ հասել ենք այն կետին, երբ հային հայկական մշակույթը այդքան վանում է, որովհետեւ ծանոթ չէ, չգիտի...
Երբեւէ այսքան մտատանջված ու հուսալքված չեմ զգացել ինձ...
Հայաստանը դարձել է մի մեծ շուկա, որտեղ միայն առեւտուրն է աշխատում, միայն ու գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ 100 տարի առաջ մեզ իսկապես ջարդել են, հասել են նպատակին...
Բայց ինչպե՞ս ստեղծվի կամ զարգանա հայկական նոր մշակույթը, արվեստը, եթե պետք է անընդհատ շեղվես շուկայի անգրագետ պահանջների վրա ու պայքարես, որ հայերը իրենցը` հայկականը, հասկանան ու սիրեն։
Ինչպես մասնագիտանաս, զարգանաս քո ստեղծարար հատվածում, եթե անընդհատ գոյատեւման պայքարի մեջ ես, քանի որ ամբողջ հայության երեւի 5%-ն է ճանաչում իր մշակույթը եւ սիրում։ Մնացածի գիտելիքները այնքան թերի են, որ կա՛մ եղածն են մերժում, կա՛մ էլ եղածի զարգացումը...»,- ֆեյսբուքյան էջում գրել է թառահարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին