Օնիկ Գասպարյանը շտաբի պետ է, ինչ պետք է անի նա
Դե ինչ, Օ. Գասպարյանը շտաբի պետ է: Սրանից ո՜չ պետք է երջանկանալ, ո՜չ էլ տխրել: Պարզապես փաստել տգետների հերթական ապօրինությունը ու անցնել առաջ: Նա ոչ թե իրավունք ունի, այլև պարտավոր է ներկայանալ աշխատանքի:
Ի դեպ, թեև հայցատեսակների տարբերությանը` պաշտոնավարել շարունակում են և՜ Օ.Գասպարյանը, և՜ Տ. Խաչատրյանը: Ա. Դավթյանի նշանակումը այլևս ուժի մեջ չի կարող մտնել: Ժամանակավոր պաշտոնակատարը ավտոմատ դադարեցնում է իր լիազորությունները:
Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ փաստեմ` անձամբ ես այս իրավիճակի հանգուցալուծումը այսպես չէի տեսնում, բայց վարչական դատարանի համար չպիտի լիներ տարբերություն` ով է գռեհիկ ապօրինությամբ աշխատանքից ազատվողը` շտաբի պետ թե առաջատար մասնագետ: Ու չեղավ: Քանզի դատավոր Մ. Պետրոսյանը` մասնավորապես, իսկ վարչական դատարանը` ընդհանրապես, ապացուցեցին ողնաշար ունենալը ու մնացին բարձրության վրա: Դիմակայեցին ահռելի ճնշումների, մի ամբողջ սերնդի սպանդի ու ցեղասպանության ենթարկած պատասխանատու ստահակի բանագնացներին:
Իսկ հիմա շտաբի պետը անելիք ունի` նա պիտի իր խոսքը ասի այլևս ապօրինի դարձած ռազմական դրության անհրաժեշտության բացակայության մասով:
Կրկեսի վերածված հայրենիքում դավաճանը նոր հնարք է մտածել:
ՀՆԱՐՔԸ ❗️❗️❗️
Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, որոնք թույլ կտան հրաժարական տալուց ու ԱԺ-ի արձակվելուց հետո` պահպանելով ռազմական դրությունը անորոշ ու հայեցողական ժամկետով ՄՆԱԼ որպես վարչապետի Ժ/Պ ու հանել ռազմական դրությունը այն ժամանակ, երբ իրեն հարմար կլինի ու գնալ արտահերթ ընտրության իրեն հարմար ժամանակ:
Այսինքն, ֆորմալ կկատարի հրաժարականի պահանջը, բայց կշարունակի պաշտոնավարել քանի դեռ ռազմական դրություն է:
Շտաբի պետի հստակ ու աներկբա դիրքորոշումը այս հարցով թույլ կտա բարձրացնել ռազմական դրության սահմանադրականության հարցը: Ի գործ ուրեմն:


















































Մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող տեսանյութը, ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանը ու ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը
Արմեն Սարգսյանն անում է նույնը, ինչ Փաշինյանը, ուղղակի ավելի գեղեցիկ ու գրագետ․ Արփինե Հովհաննիսյան. (տեսանյութ)
Փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է
Գիտե՞ք ովքեր կային կապիտուլյանտին արժանապատիվ ընդունելություն ցուցաբերած սյունեցիների շարքերում
«Արդարությունը և իրավունքը հաղթեցին»․ Արփինե Հովհաննիսյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները