Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Կեղծ իրականության մեջ ապրելով, իմքայլականները փորձում են լուծել իրենց անվտանգության խնդիրը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետական մտածողություն է հանդես բերել եւ օպտիմալ լուծում առաջարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահի առաջարկը՝ ԱԺ մակարդակով երաշխիքներ տրամադրել վարչապետին, իշխանությունը փոխանցել անկուսակցական փոխվարչապետին, որը կուսակցական կաշկանդվածությունից զերծ կլինի եւ կկարողանա կազմակերպել անաչառ ընտրություններ։

«Որովհետեւ շուտափույթ ընտրությունների հետ կապված մի շարք խնդիրներ կան՝ կազմակերպական եւ այլ հանգամանքներով պայմանավորված։ Հենց այդ հանգամանքները ենթադրում են, որ այդ ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերին, սակայն մենք տեսնում ենք, որ Փաշինյանը չի կարողանում ժամանակը ձգել եւ ամբողջ քաղաքական դաշտը պահանջում է նրա հրաժարականը։ Պետությունը կանգնել է, մինչդեռ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք․ Արցախի հարց, տնտեսական խնդիրներ, միջպետական հարաբերություններ, որոնք կանգնած են, եւ մենք չենք կարող այսպես երկար շարունակել։ Եվ Տեր-Պետրոսյանի առաջարկը բավականին օպտիմալ է, այլ հարց է, որ կարելի էր ժամանակավոր կառավարություն ստեղծել եւ այդ ժամանակն ավելի ձգել, բայց ծայրահեղ դեպքում որ այդ անձը չլինի, այլ այդ թիմից մեկ ուրիշը՝ քննարկելու բան է։ Բայց, կարծում եմ, այնուամենայնիվ, դժվար թե ընդունեն»,- ասել է քաղաքագետը։

Անվտանգության երաշխիքների եւ արտասահմանում ապաստանելու հարցի առնչությամբ, Ստեփան Դանիելյանն ասել է, որ այդ անձը պետական պաշտպանության տակ է, սակայն բոլորը տեսնում են, որ ունի տեղաշարժվելու խնդիր, չի կարողանում մի շենքից տեղափոխվել մյուսն առանց հարյուրավոր, երբեմն հազարավոր ոստիկանների պաշտպանության ներքո։

«Բնականաբար, երբ նա վարչապետ չլինի, այդ ոստիկանները նրա անվտանգությունը չեն պահպանի։ Եվ երկրորդը, կլինեն մեղադրանքներ Արցախի հարցով, կոռուպցիայի խիստ ծանր դեպքերի հետ կապված, հակասահմանադրական քայլերի հետ կապված, չթվարկեմ բոլորը, որոնց մասին նա պետք է բացատրություններ տա դատարանի առաջ։ Բնականաբար, պետության առջեւ ծառացած այս խնդիրները լուծելու համար, նույնիսկ այս գնով, երաշխիքներով, պետք է փորձենք երկիրն առաջ տանել եւ այս փակուղուց դուրս գալ»,- ասել է նա։

Ստեփան Դանիելյանի կարծիքով, Տեր-Պետրոսյանի խոսքն ուղղված էր վարչապետին․

«Սակայն «Իմ քայլում» շատ լուրջ արձագանքներ եղան, ես կարծում եմ՝ այդ մարդիկ կեղծ իրականության մեջ են, նրանց թվում է, թե այս վիճակը կարող են երկար պահել եւ հույս ունեն ընտրություններում հաղթել։ Այսինքն, կեղծ իրականության մեջ ապրելով, փորձում են լուծել իրենց անվտանգության խնդիրները։ Երբ Տեր-Պետրոսյանը լուծում առաջարկեց վարչապետին, դա մյուսների համար լուծում չէ, որովհետեւ եթե Փաշինյանը գնաց արտասահման, ապա այս մարդիկ դա չեն կարող անել, եւ պետք է իրենք շատ հարցերի պատասխանը տան, շատերը՝ դատարանում։ Այն հարցերը, որոնց պետք է պատասխաներ Փաշինյանը, հնարավոր է, ստիպված լինեն իրենք պատասխանել։ Նրանց մոտ աշխատեց վտանգի զգացողությունը, ինչով էլ պայմանավորված է նրանց բուռն արձագանքը»,- նշել է նա։

Ս․Դանիելյանը խնդիր է համարում նաեւ վարչապետի բնավորությունը․ այն, ինչը իր ձեռքն է ընկնում, փորձում է պահել մինչեւ վերջ, բացի այդ, նա փորձում է խուսափել պատասխանատվությունից, գուցե սին հույսեր էլ ունի ընտրություններում հաղթելու։

«Ռուսաստանից հայտարարությունները, որ Փաշինյանին հեռացնելը կարող է խնդիրներ առաջացնել, կապված էին այն պայմանավորվածությունները կատարելու հետ, որոնք նրա հետ էին ձեռք բերվել։ Տեսել ենք, որ թուրքերը զորքեր էին մոտեցրել մեր սահմանին, ինչը կարող էր բախումներ առաջացնել, որոնց Ռուսաստանը չէր կարող չմիջամտել, կան նաեւ Արեւմուտքի ծրագրերը Իրանի հետ կապված, լուրջ բախումների միջոցով որոշ խնդիրներ լուծել, նրանց ժամանակավոր ձեռք էր տալիս, որ Փաշինյանը մնա, բայց այդ ժամանակը լրացել է»,- նշել է Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ կա ոչ թե արտահերթ ընտրությունների պահանջ, այլ պարտադրանք․

«Կրկնում եմ՝ այս վիճակը չի կարող շարունակվել եւ դա բոլորն են հասկանում, նաեւ իշխանության մեջ գտնվողները։ Բայց մի բան է, որ դա բոլորը հասկանում են, մեկ այլ բան, թե երբ է ընտրությունը լինելու, եւ երկրորդը՝ ով է ընտրությունները կազմակերպելու, ով է լինելու վարչապետը։ Իշխանությունները ոչ թե ցանկանում են, այլ ստիպված են գնալ արտահերթ ընտրությունների, նրանք այլ ելք չունեն»։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի առաջարկը իշխող թիմի համար լավագույնն է․

«Քանի որ նրանք եւս մեկ տարի մնալու են պատգամավոր, այդ մեկ տարվա մեջ քննարկման թեմաները կփոխվեն, շատերը կհամագործակցեն նրա հետ։ Կամ մյուս տարբերակը, երբ Փաշինյանը հրաժարական տա, թիմից մեկն ընտրվի, ինչ-որ ժամկետ հետո ընտրություններ կազմակերպեն, նրանց համար դրանք լավագույն լուծումներն են։ Եվ, բնականաբար, գործող վարչապետը վախենում է նման հնարավոր սցենարներից։

Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է սպասենք արտահերթ ընտրությունների, սակայն խնդիրը ժամկետների մեջ է, եւ 2 ամիսն է «մոտ ժամանակներ», եւ 4 ամիսը։ Եվ երկրորդ հարցը, եթե Սահմանադրության մեջ փոփոխություններ լինեն, խորհրդարանում կարելի է որոշ հդվածներ փոփոխել»։

Ստեփան Դանիելյանի կարծիքով, արտահերթ ընտրություններում գործող իշխանությունների համար շատ դժվար կլինի օգտագործել վարչական ռեսուրսը, բանակի, ոստիկանության քվեարկությունը կանխատեսելի չէ, ՏԻՄ-ի համար էլ ռիսկային է նման քայլերի գնալը։

Քաղաքագետը ենթադրում է, որ Բաղրամյան պողոտան կբացվի երբ արտահերթի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք կբերվի, իսկ կտրուկ քայլերի չգնալը՝ երկու կողմից էլ, մի կողմից անհամբերների կարծիքով, թուլացնում է շարժումը, սակայն մյուս կողմից, վտանգ է պարունակում, որ առանց այդ էլ թուլացած պետական կառույցներն ավելի կփլուզվեին։