Ո՞ւմ ներկայությունն է մտահոգում Լեւոն Տեր-Պետրոսյանին. նիկոլի՞, թե՝ նրա, ով կարող է նիկոլին «կրել»
Բացառված պիտի համարել այն տարբերակը, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամային այս պահերին իր սեփական անվտանգությունից կամ քաղաքական շահերից բացի ուրիշ որևէ բան կարող է մտահոգել Լևոն Տեր Պետրոսյանին: Վկան 2008 թվականի մարտի 1-ին կատարված ձայնագրությունները, որտեղ ժողովրդին փողոցում լքած առաջին նախագահը հայտարարում է, որ որևէ մտահոգություն չունի, քանի որ երաշխավորված էր իր անվտանգությունը:
Ապա ինչո՞վ բացատրել Լևոն Տեր Պետրոսյանի վերջին հայտարարությունը:
Հայտարարության ամբողջ գաղտնիքը թաքնված է առաջարկության երկրորդ կետում:
Նիկոլի հրաժարականը պահանջած կաթողիկոսներից, նախագահներից, վարչապետերից նաև քաղաքական ուժերից որևէ մեկը, նույնիսկ Հայրենիքի փրկության շարժումը չի պահանջել նիկոլի արտաքսումը, ինչը կնշանակի նաև նրան զրկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Ի՞նչն է Լևոն Տեր Պետրոսյանին մղել իր հրաժարականի պահանջի թնդության աստիճանը բարձրացնելով թիկունքում թողնել ներկա իշխանությունների նույնիսկ ամենակոշտ ընդդիմադիրներին:
Ընդունենք, որ Լևոն Տեր Պետրոսյանը քաղաքական մեծ փորձ ունեցող գործիչ է և հակառակ նիկոլի ապրում է ոչ թե ֆեյքային, այլ իրական աշխարհում: Նա լավ գիտակցում է, որ նիկոլի որդեգրած ներկա ընթացքը տանում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ «Իմ քայլը» խմբակցությանը գլխավորելու է կրկին նիկոլը: Միևնույն ժամանակ նա լավապես գիտակցում է, որ արտահերթ ընտրությունների փաստի առջև կանգնելու դեպքում ընդդիմությունը (բնականաբար ընդդիմություն ասելով խոսքը Հայրենիքի փրկության շարժման մասին է) հաղթելու շանս կարող է ունենալ միայն մեկ դեպքում, եթե հանդես գա միասնական դաշինքով ու միասնական թեկնածուով: Այս պահին Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ, սիրենք կամ չսիրենք, միակ քաղաքական գործիչը, որ ոչ միայն ունի «նիկոլ» երևույթի հետ առճակատվելու հզորություն, այլ այդ մասին հրապարակավ հայտարարել ու արդեն իսկ քարոզչական ակտիվ աշխատանք է սկսել Նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Լևոն Տեր Պետրոսյանը դա նկատում ու միաժամանակ նաև գիտակցում է, որ նման երկբևեռ ընտրությունների դեպքում ոչ միայն չափազանց մեծ է, այլ մի տեսակ երաշխավորված է Նախագահ Քոչարյանի «կրելու» հնարավորությունը, այլապես վերջինս այդքան հեշտությամբ խաղասեղանին չէր դնի իր տարիների քաղաքական վաստակը:
Բնականաբար Լևոն Տեր Պետրոսյանը փորձելու է նման բան թույլ չտալ ու ամեն կերպ դա խանգարել, նույնիսկ իր քաղաքական կամակոր հոգեորդուն զոհաբերելու գնով:
Արտահերթ ընտրություններից նիկոլի բացակայությունը փոխելու է խաղի կանոնները: Ընդդիմությունը միասնական դաշինքով ու թեկնածուով հանդես գալու որևէ անհրաժեշտություն չի տեսնելու: Ընտրությունները լինելու են բազմաբևեռ, ինչը միաժամանակ նվազեցնելով Նախագահ Քոչարյանի հաղթելու հնարավորությունը մեծացնելու է Լևոն Տեր Պետրոսյանի ու նիկոլի համախոհների այլ ցուցանակի ներքո հանդես գալով ընտրություններում հաղթելու շանսը:
Հետևաբար այս պահից ընդդիմությունն արդեն ունի երկու գլխավոր առաջադրանք.
Ա. Թույլ չտալ նիկոլին կազմակերպել առաջիկա արտահերթ ընտրությունները,
Բ. Թույլ չտալ Լևոն Տեր Պետրոսյանին խաղի իր կանոնները թելադրել հօգուտ նիկոլի համախոհների իշխանության վերականգնման:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին