Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

«Ես տեսել եմ դժոխքը». Եռաբլուրում հուղարկավորություն կատարող հոգեւորական (տեսանյութ)

«Ինձ հաճախ հարցնում են՝ դժոխքը շոշափելի՞ իրողություն է։ Ասում եմ՝ այո, ես տեսել եմ, որովհետեւ այն, ինչ 44-օրյա պատերազմի ընթացքում տեսանք, միմիայն կարելի է համեմատել դժոխային իրավիճակի հետ, երբ ողբի ձայնն ուղղակի ականջներդ խլացնում է, չես կարողանում դիմանալ դրան։ Բայց կարծում եմ, թե Աստված ուժ է տալիս, որպեսզի մենք էլ կարողանանք մեր աղոթքով փոքր-ինչ սփոփանք տանք որդեկորույս ընտանիքներին»,- ասում է գնդերեց տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եւ այսօր էլ Եռաբլուրում հուղարկավորություն կատարող հոգեւորականներից մեկն է, գրում է hetq.am-ը։

Եռաբլուրում ենք։ Տեր Պսակի հետ նստել ենք շիրիմներից մեկի կողքին։ Մեր առջեւ, կարծես, եռագույնների հովիտ է. դրոշները դրված են գրեթե բոլոր նոր շիրիմներին, որոնք 700-ից ավելի են։ Եռագույնները դրվել են հարազատների կողմից՝ ինքնաբուխ: Եվ դա, տեր Պսակի խոսքով, կարծես, ամբողջացնում է զոհված տղաների առաքելությունը: Խնկի հոտն ու սգի ձայնը միաձուլվել են։ Սառը քամին տարուբերում է դրոշները։ Անբացատրելի ծանրություն կա այստեղ։

Սեպտեմբերի 27-ին Վարագա Սուրբ Խաչի տոնն էր։ Այդ օրը տեր Պսակը պատարագի էր, երբ լսեց պատերազմի լուրը։ Ասում է՝ ուղղակի չի պատկերացնում, թե ինչպես անցավ պատարագը, որի ավարտից հետո բոլոր գնդերեցները շտապեցին իրենց զորամասեր։ Նրանց մի մասը մեկնեց ռազմաճակատ, մյուս մասը մնաց թիկունքում։

Պատերազմի 3-րդ օրն առաջին զոհին հուղարկավորեցին Եռաբլուրում։ Տեր Պսակն այստեղ հուղարկավորություն է անում հոկտեմբերի 1-ից մինչեւ հիմա։ Հիմնականում երեք գնդերեցներով են կատարում հուղարկավորությունները, բայց երբ զոհերի թիվը մեծ է լինում, նրանց օգնում են մյուս հոգեւորականները։ Առաջին օրերը չափազանց ծանր էին։ Օրեր են եղել, երբ մի օրում 18 զոհվածի են հուղարկավորել։

«Ծանր զգացողություն, ծանր ապրումներ էին, որովհետեւ այն, ինչ մենք տեսնում էինք, ուղղակի խելագարության հասցնող, խենթացնող երեւույթ էր։ Ու էդպես սկսվեց՝ օրական հուղարկավորություններ, առավոտյան 10-11-ից մինչեւ երեկոյան 6-7-ը մեր տղաներին հուղարկավորում էինք աղոթքով, այն փափագով ու հույսով, որ Աստված պիտի իրենց հոգիները լույսի, արքայության բաժին դարձնի, որովհետեւ իրենք լույսի զինվորներ են, ովքեր ամենաթանկը տվեցին հայրենիքի պաշտպանության համար»,- ասում է տեր Պսակը։

Մեր զրույցը ծանր է, հարցերը՝ երբեմն ավելորդ։ Նայում եմ մեր կողքով անցնող երկու տարեց ամուսինների, կինը՝ մի կապոց կարմիր կակաչներով, ամուսինը՝ մեծ եռագույնով։

«Այն, ինչ կատարվում է հուղարկավորությունների ժամանակ, ուղղակի շատ դժվար է նկարագրել բառերով, երբ ծնողն ուղղակի քեզ հարցնում է՝ ինչի՞ համար, ու դու պատասխան չունես ասելու, որ քո զավակը հերոսացավ։ Դա մխիթարություն չի բերում։ Ուղղակի լռում ես եւ շարունակում աղոթքը»,- նշում է գնդերեցը։ Տեր Պսակի ձայնը փոքր-ինչ նվաղում է՝ ողբերգության մասին խոսելը դժվար է։

Նրա համար ամենադաժան պահը զոհերի անվանացանկը ստանալն է, որը հետո էլ չի ջնջում։ Ասում է՝ չի ջնջում, որովհետեւ տղաներն իր համար ներկա են։ Դա նմանեցնում է զորամասերում անցկացվող անվանականչին: Իր պարագայում, եթե ցուցակները կան, ուրեմն տղաները ներկա են։

-Ֆիզիկապես ո՞նց էիք հասցնում,- հարցնում եմ նրան։

-Հիմա զարմանում եմ՝ ոնց էինք հասցնում, երեւի ուժ էինք ստանում, Աստված էր ուժ տալիս: Հիմա որ հետ եմ նայում, չգիտեմ, բացատրություն չունեմ, եթե ոչ հավատն ու Աստված։

-Կա՞ն դրվագներ, որ անընդհատ Ձեր աչքի առաջ են։

-Մի տեսարան կա, որ երբեւէ մտքիցս դուրս չի գա, ինչպես որդեկորույս մայրն ուղղակի պարում էր՝ երեւի ոչ ադեկվատ վիճակում լինելով, եկեղեցու դիմաց՝ շարահրապարակում, ուղղակի պարում էր՝ ասելով, որ չհասցրեց իր զավակին ամուսնացնի, ուրախություն ունենա։ Այդպիսի դրվագներ աշխատում եմ չհիշել։

Մեր զրույցը երբեմն դադարներով է լցվում։ Երեք բլուրներից երեւացող քաղաքը մանր է թվում իր խնդիրներով։ Մեքենաներն անընդհատ ինչ-որ տեղ են շտապում, դրանց հետ՝ նաեւ ժամանակը։

-Եռաբլուրում ժամանակը կանգնում է՝ անցյալ եւ ապագա չկա։ Այստեղ միայն ներկա է, եւ դու այս իրականության մեջ ես։ Իրականություն, որի մեջ այս բոլոր տղաները կենդանի են։ Երեւի դա է մխիթարությունը,- ասում է տեր Պսակը,- այստեղ ամեն ինչ ուրիշ կերպ է ընկալվում, իրականությունը լրիվ փոխվում է։ Իրականություն, որը մեզ մշտապես պետք է ուղեկցի կյանքի ընթացքում, ապագայում՝ սերունդներին: Այստեղ ուղղակի սովորելու տեղ է, մաքրվելու տեղ է, վերարժեւորելու, կյանքին նորովի նայելու, իմաստավորելու տեղ է։ Դու ուղղակի չես կարող ուրիշ կերպ մտածել ու մտնել էստեղ։ Այլ հոգեվիճակով եթե մտնես, չես կարող երկար մնալ, որովհետեւ ճնշելու է, ու դու ուղղակի պետք է փախչես, բայց երբ մտնում ես այն հոգեվիճակով, որ հարիր է այս սրբավայրին, ակամայից ձուլվում ես միջավայրին, ակամայից քայլում ես այդ տղաների հետ, լսում ես նրանց, աղոթք ես բարձրացնում։

-Ի՞նչ են ասում նրանք։

-Իմ կարծիքով՝ հիմա բոլորն ուզում են մի բան, որ մենք ապրենք ու ուժեղ լինենք, չուրանանք այն կարեւոր առաքելությունը, որ ստանձնել էին եւ իրագործեցին իրենց կյանքի գնով։

-Ծանրացա՞ծ եք տուն գնում։

-Եթե անկեղծ՝ այո, որովհետեւ երբ տեսնում ես աչքիդ առաջ տղաների այս բազմությունը, որոնք ֆիզիկապես այլեւս չկան, հասարակության մեջ չեն լինելու, ցավ ես ապրում այն որդեկորույս մայրերի համար, ովքեր ամեն օր այցելում են այստեղ, այն հայրերի համար, ովքեր, լուռ իրենց ցավը տանելով, իրենց մեջ արտասվելով, ողբալով, ուղղակի անձայն կանգնած են իրենց որդիների շիրիմների կողքին։ Ցավ ես ապրում արտասվող ու չմխիթարվող քույրերի, կանանց, երեխաների համար։ Այս ամեն ինչը ծանրություն է բերում։

Մեր զրույցից հետո՝ կեսօրին, տեր Պսակը նորից պատրաստվում էր հուղարկավորության կարգի։ Երկու ժամկետային զինծառայողների աճյուններ էին բերելու։ Գնդերեցն ասում է, թե ինչքան էլ իրենց կատարածը փորձեն դիտարկել որպես հոգեւորականի ծառայություն, միեւնույնն է՝ մարդ են ու ամեն անգամ նորովի են վերապրում ամեն տղայի կորուստը։ Եվ կարեւոր չէ՝ 100 օր առաջ, թե հիմա, նույն ապրումներն ունեն։

Հուղարկավորություններից հետո զոհված տղաներից շատերի ընտանիքներին է այցելում։ Նրանցից շատերի հետ հարազատացել է։ Ասում է՝ ժամանակը կանցնի, բայց ցավը՝ չէ։ Եվ եթե Աստված կա նրանց կյանքում, գուցե մեղմվի ցավը, բայց ամբողջությամբ համակերպվել իրողությանը, հնարավոր չէ։ «Սա մեկ անհատի, մեկ ընտանիքի ցավ չէ, սա անխտիր բոլորիս ցավն է։ Եթե մարդը հասկանում է իրողությունը, ուրեմն պետք է ցավ ապրի, մեծ ցավ։ Բայց նաեւ չպիտի հուսահատվենք, պիտի պայքարենք, որովհետեւ հուսահատվել նշանակում է դավաճանել այդ տղաներին։ Իրենք հաստատ այդ մտածումներով չէ, որ առաջ են գնացել, այդ մտածումներով չէ, որ նահատակվել են։ Ավելի բարձր, լուսավոր եւ վսեմ են եղել: Այո, տառապանքը մեզնից անպակաս է լինելու ամբողջ կյանքում, բայց դա չպետք է պատճառ դառնա հուսալքության, թերահավատության, նահանջի»,- ասում է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Զրույցից հետո շրջում ենք Եռաբլուրում։ Շիրիմներն օրեցօր շատանում են։ Նոր փոսեր են փորվում։ Ու թվում է, թե դրանք փորվում են մեր հոգիներում։

Տեր Պսակը ցույց է տալիս տղաներից մեկի շիրիմը, ասում է՝ Քանաքեռի եկեղեցուց բանակ ճանապարհեց, իսկ մեկ տարի անց նրա հուղարկավորության կարգը կատարեց։ Հետո լռում է, կանգնում է շիրմաքարի մոտ ու երկար նայում։

Մանրամասները՝ hetq.am-ի տեսանյութում