Իշխանությունների քաղաքական պատասխանատվության բացակայության պատճառով աշխարհի համար մենք ամեն օր դառնում ենք պապուասներ
Այսօր մեր երկրի հետ ոչ ոք չի խոսում ապագայի մասին, որովհետև մեր իշխանությունը լեգիտիմ չի ու Հայաստանը սուբյեկտայնություն չունի, նրա համար, որ մենք պատերազմում կրել ենք խայտառակ պարտություն, 24News.am-ի եթերում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
«Եթե մենք արժանապատիվ պարտվեինք, եթե այդ ընթացքում ժողովրդին էշի տեղ չդնեին, եթե այդ ընթացքում չլինեին լոգիստիկայի և մենեջմենթի սարսաթելի սխալներ, այդ ծավալի սուտը և այլն, էլի պետք է վարչապետը տար հրաժարական, բայց երկրի համար ավելի լավ կլիներ։ Մենք հասկանալի չենք աշխարհի համար ոչ մի ձևով։ Քաղաքական պատասխանատվության բացակայության պատճառով մենք աշխարհի համար ամեն օր դառնում ենք պապուասներ։ Մենք գլորվում ենք։ Ստվերային արդարադատությունն այս երկրում երբեք այս վիճակի չի եղել։ Մենք այսօր վաճառում ենք մեր երեխաների ապագան», - ասել է Արա Սաղաթելյանը։
Անդրադառնալով իր ձերբակալությանը՝ Սաղաթելյանն ասել է, որ այն քաղաքական պատվեր էր. դա երևում էր դատարանում վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների վարքագծից.
«Մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չունի որոշումներ ընդունելու մեխանիզմ։ Նա ինչ-որ բաներ անում է բնազդով։ Ինձ ձերբակալելու պատճառը կարող է այն էր, որ նախորդ օրը շատ էր խմել, տրամադրությունը վատ էր։ Այդ ձևով է ղեկավարվում այս երկիրը, դրա համար էլ այս օրին ենք։ Իր երևակայության մեջ Արա Սաղաթելյանն ինչ-որ բուրգի վերևում է գտնվում։ Այդ մարդն այնքան տգետ է, որ չի հասկանում, որ սոցիալական հարաբերությունները միայն բուրգերով չեն կառուցվում։ Այդ լուրջ մարդիկ, որոնք ԱԱԾ սպաներ են, ցանկացած գնով ուզում էին հասնել կալանքի։ Վարույթն իրականացնող մարմինը գտնվում էր աննախադեպ ճնշման տակ»։
Սաղաթելյանն ասել է՝ դեռ չեն վերադարձրել իր տնից և աշխատավայրից առգրավված իրերը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում