Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

«Մենք մեր երկրի մասի՞ն ենք մտածում, թե՞ մտածում ենք՝ դառնանք թուրքական վիլայեթ». Թևան Պողոսյան (տեսանյութ)

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանին և քաղաքական ուժերին մի սեղանի շուրջ նստեցնելու որևէ փորձ նախաձեռնել, որովհետև ինքն էլ է համարում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա:

«Պարտված կողմը չի կարող լավ բանակցող լինել, իսկ մեզ բանակցություններ են անհրաժեշտ: Պարտված կողմը պետք է ձայնը բարձրացնի, լսելի դառնա, որ մեր բարոյահոգեբանական վիճակից օգնի մեզ դուրս գալ, բայց Ալիևն ինչ ասես՝ ասում է, ոչ մի բան չեն պատասխանում, և այստեղ կա խնդիր: Այնպես որ, մաղթում եմ, որ գիտակցված, խաղաղ հեռանան և նպաստեն, որ ամեն ինչը խաղաղ հանգուցալուծվի օր առաջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ Սյունիքում ներդրումներ անելու համար պետք է Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ անի.

«Դա նշանակում է, որ ինքն արդեն պատկերացնում է, որ դա իր տարածքն է, բայց ուշ թե շուտ, մի օր պետք է ապացուցի, չէ՞, որ՝ իմն է, ես ձեր ներդրումների երաշխավորն եմ լինելու: Ո՞նց կարող է դա անել՝ միայն նրանով, որ այստեղ ներկա լինի: Իսկ տարածաշրջանի ընդհանուր զարգացումների մեջ իմ պատկերացումներում, այո, մենք կտեսնենք դեռ սրացումներ նաև Ուկրաինայում, Վրաստանում և այլ մասերում, որը մեր տարածաշրջանի վրա կունենա ազդեցություն: Մենք պետք է պատրաստ լինենք»:

Հարցին՝ այսինքն՝ գործող իշխանությունների մնալու պարագայում ունակ չե՞նք լինելու դիմագրավել այդ մարտահրավերներին, նա պատասխանեց.

«Այս իշխանությունների օրոք՝ փետրվարի 25-ից, մինչև արդեն մարտի կեսն է, այդպես էլ չենք հասկանում՝ Գլխավոր շտաբը զբաղված էր բանակի բարեփոխումներո՞վ, թե՞ գործող իշխանություններն ամեն ինչ անում էին, որ բանակ չունենանք: Այս իշխանությունների օրոք է, չէ՞, որ նոյեմբերի 10-ից մինչև հիմա անհասկանալի է ՊԲ կարգավիճակը, և հնարավոր չէ ընկալել՝ ինչ է տեղի ունենալու: Սպառազինության վերականգնման մասին որևէ բան լսե՞լ եք. ես չեմ լսել: Բարոյահոգեբանական պատրաստվածություն ունե՞նք՝ մեր հողը պահելու, ոչ:

Ի՞նչ ենք լսում՝ Արցախի մասին լիակատար մոռացություն, եկեք՝ պատկերացնենք, որ նա բեռ է, էլ չասեմ, որ GPS-ով սահմանները գծելով՝ ամեն օր էլ միայն լսում ենք, որ մենք ունակ չենք մեր անվտանգությունն ապահովել: Նույնիսկ այն մակարդակի է, որ եթե պետք լինի, որ մեր դաշնակիցները գան՝ մեզ օգնեն, բայց մենք բոլորս մեկ զինվորի նման մասնակցելու ենք: Ես դրանից եմ արդեն վախենում»:

Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ դաշնակից և գործընկեր երկրների հետ հարաբերությունները հատուկ են փչացվել. «Երբ խոսում են ինքնիշխանության մասին, դա այն է, երբ ինքդ ես որոշում կայացնում, բայց երբ դու հասկանում ես, որ քո շահերից ելնելով՝ քո որոշումն այնպիսին է, որ նույնիսկ պետք է կարողանաս ուրիշի հետ հավասար կամ ինչ-որ ձևով զիջումների գնաս… մենք ինքներս ենք, չէ՞, շատ ժամանակ որոշում կայացնում, որ ընկերներիս ինչ-որ բան զիջելու եմ՝ հանուն հարաբերությունների, ուրեմն՝ պետք է հասկանանք, որ շատ ժամանակ, երբ մենք ինչ-որ տեղ զիջել ենք, դա չի նշանակում, որ ինքնուրույն չենք որոշել: Ինքնիշխանությունը դա է: Բայց երբ ինքնիշխանության պատճառով դու որոշում ես ամեն ինչ սև ու սպիտակով նայել, սկսում ես ստանալ 0 հարաբերություններ»:

Նա նկատեց՝ գործող իշխանությունները մնալով իշխանության՝ գիտակցո՞ւմ են, թե ինչ հետևանքների է դա բերելու ապագայում՝ արտագաղթի տեսքով, տնտեսական ճգնաժամերի, բարոյահոգեբանական, և այլն.

«Հայերին իրար հետ թշնամացնելու, մեզ բաժան-բաժան անելու իմաստը ո՞րն է, ո՞վ է դրանից օգտվում, միայն թշնամին, ուրեմն՝ պետք է նպաստել միավորմանը: Եթե այդ միավորմանը նպաստող առաջին քայլն այն է, որ ես այդ րոպեին սենյակից դուրս գամ, որ մարդիկ այնտեղ միավորվեն, կարող է մի տարի հետո դուռը բացեն, ասեն՝ դու էլ արի, էլի մարդ է պետք, և բոլորս սկսենք մասնակցել, բա դա ի՞նչ է նշանակում: Նոյեմբերի 10-ից հետո մի քանիսին փորձեցին հեռացնել, բայց բոլոր խնդիրները նրա մեջ էր, որ առաջինը հենց պետք էր լուծել՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով: Մենք ժողովրդավարությունից էլ ենք հեռացել այնքան, որ որևէ ժողովրդավարական արժեք չենք հարգում այսօր»:

Նաև հավելեց. «Մենք մեր երկրի մասի՞ն ենք մտածում, թե՞ մտածում ենք՝ դառնանք թուրքական վիլայեթ: Գործող իշխանությունների՝ նույնիսկ հանուն Հայաստանի գործողության արդյունքը մեզ ավելի վատ վիճակի մեջ է դնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում