Հայաստանը նիկոլի համար բուկլետ է
Հայաստանը նիկոլի համար բուկլետ է: Թուղթ, ուղղակի գունավոր ու փայլուն:
Պետք է մերժել Սերժի՞ն: Շատ լավ: Սերժի բուկլետները շպրտում է նրա ավտոշարասյան վրա:
Երևանի ավագանու ընտրություննե՞ր: Շատ լավ: Սիրուն նախընտրական բուկլետ սարքեք, կարևորը դա է: Նույնը ԱԺ-ի ու ԱՅՈ-ի քարոզարշավի համար՝ բուկլետ, բուկլետ, բուկլետ:
100 փաստի համար՝ բուկլետ:
Հպարտ քաղաքացու համար՝ անձնագիր-բուկլետ:
Կովիդի պայքարի դեմ՝ նախ բուկլետ տպեք:
Հայաստան 2050-ի տեսլակա՞ն: Իհարկե բուկլետի տեսքով:
Ռազմական ցուցահանդես ենք գնու՞մ: Կարևորը բուկլետները տեղ հասնի:
Նրա կյանքը ու կենսունակությունը բուկլետի մեջ է:
Իսկ ի՞նչ է բուկլետը: Թուղթ: Նիկոլը հերթականն էր, որ թղթե շերեփով (բուկլետով) կերակրեց ազգին ու տարավ պարտության երկաթե շերեփների դեմ:
Այրեք վերջին 3 տարվա տպագրված բուկլետները ու կտեսնեք, որ անհետացող ծխի մեջից մնալու է միայն մեծացած ԵՌԱԲԼՈՒՐԸ ու փոքրացած ՀԱՅՐԵՆԻՔԸ: Այ դա դուք ոչ մի բուկլետի մեջ չեք գտնի ու ԴԱ Է ՄԻԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԸ, ՈՐ ԿԱ ԴԱՎԱՃԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՈՔ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը