Հայաստանում ստեղծվել է իրավական քաոս, Փաշինյանը ճգնաժամի մեջ է գցել իրեն վստահված երկիրը և այդ ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում. Աղասի Ենոքյան
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ էֆեկտիվ կառավարիչ է։ Նա ճգնաժամի մեջ է գցել իրեն վստահված երկիրը եւ այդ ճգնաժամը օրեցօր ավելի է խորանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է իրավական քաոս, որտեղ ցանկացած քայլ նույնքան լեգիտիմ է, որքան էլ ոչ լեգիտիմ։ Սահմանադրության շարունակական բռնաբարման, Սահմանադրական դատարանի փաստացի բացակայության պայմաններում օրենքներն ու Սահմանադրությունը այնքան են ճապաղել, որ կարելի է նրանց տալ ցանկացած մեկնաբանություն։
Ակնհայտ է, որ ընդդիմությունը ցանկանում է իշխանությունը վերցնել հնարավորինս լեգիտիմ ձեւով։ Բնական է ենթադրել, որ դրա համար նա խորհրդակցում է նաեւ արտաքին ուժերի հետ, ովքեր հետո պետք է հաստատեն այդ լեգիտիմությունը։
Բնական է ենթադրել, որ արտաքին ուժերի հետ խորհրդակցում են նաեւ քաղաքական պրոցեսի մյուս մասնակիցները՝ Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Գլխավոր շտաբը։
Փաստն այն է, որ կամա, թե ակամա, այդ կոնսուլտացիաների արդյունքում, թե սեփական ինտելեկտի, դրսից ստացվող «քայլ-ստոպ, քայլ-ստոպ» անընդհատ սիգնալների, թե սեփական անվճռականության հետեւանքով, ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում այլեւս չի կարող լրիվ լեգիտիմ իշխանություն լինել։ Լեգիտիմ չի Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ չի Արմեն Սարգսյանը, լեգիտիմ չի լինի քաղաքական ընդդիմությունը, եթե վերցնի իշխանությունը, նույնկերպ եւ լեգիտիմ չեն լինի գեներալները իշխանությունը վերցնելու դեպքում։
Արտաքին շատ ակտորների այս պահին պետք չի Հայաստանում ուժեղ լեգիտիմությամբ իշխանություն, եւ այս նպատակը, կամ թե ակամա, իրականացվել է։ Նոր իշխանությունն ինքը ժամանակի ընթացքում պետք է իրեն լեգիտիմացնի։
Այստեղ է հարցի հակասիմետրիան․ եթե Նիկոլ Փաշինյանը անգամ արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվի, նա չի կարող ավելացնել իշխանության լեգիտիմությունը, իսկ ընդդիմությունը, ինչ ճանապարհով էլ որ գա իշխանության, ունի լեգիտիմանալու լուրջ հնարավորություն»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին