«Այս գործընթացը որևէ իրավական հետևանք չունի». Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիշեցման կարգով․
Հարգելի գործընկերներ, դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ միասին ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք։
Կրկին պետք է նշել՝ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր շտաբի պետի հատուկ կարգավիճակը, որպես թիվ մեկ զինվորականի և ապահովում է, որ վերջինս նշանակվում է պաշտոնի օրենքով սահմանված ժամկետով, այն է 5 տարի։ Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը այն է ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և ԿԱԽՎԱԾ ՉԼԻՆԻ քաղաքական զարգացումներից։
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ԾԱՎԱԼԸ։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ վարչապետի առաջարկությամբ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈՒ լիազորություն։ Այսինքն այս գործընթացը ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ, ինչպես այսօր ներկայացվել է վարչապետի հայտարարությամբ։
Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին վարչապետի կողմից նախագահին ԱԶԱՏԵԼՈՒ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ՝ հետևաբար կրկին պնդում եմ այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈՒՆԻ»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար