«ՔՊ-ի Աբովյանի ամբողջ թիմն Աբովյանի թիվ 1 դպրոցի բակում լցված է»․ ուսուցիչներն ահազանգում են (տեսանյութ)
Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում։ Շուրջ 40 օր դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ իրականացվող դասադուլն ու գործադուլը շարունակվում է։ Դպրոցում այս պահին ոստիկաններ կան։ Ուսուցիչների խոսքով՝ դպրոցում իրավիճակը լարվել է, երբ անծանոթ մի տղամարդ ինչ-որ մեկի հրահանգով մտել է դպրոց, ներկայացել աշակերտներից մեկի հորեղբայր և սկսել վիրավորել դպրոցի ուսուցիչներին։
«Ամբողջ կոլեկտիվով խնդրել ենք, որ այդ հանցագործին բռնեք և պարզեք, թե ով էր նրան հրահրել, ով էր սովորեցրել, որ գար և ուսուցիչներին սադրեր։ Մեր 25 ուսուցիչների խնդրանքը դուք անտեսում եք, այդ հանցագործին չեք վերցնում տանում, եկել եք պատմության ուսուցիչ Փայտյան Հայկի՞ն եք տանում»,- ուղիղ եթերում ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը՝ պատմելով նաև, որ տղամարդը եկել էր դպրոց և ուսուցիչներին վիրավորում էր, հայհոյում։
Ուսուցիչների խոսքից պարզ է դառնում, որ պատմության ուսուցչին՝ Հայկ Փայտյանին, որը ամեն օր ակտիվ լուսաբանում է դպրոցում տեղի ունեցողը, ոստիկանները բաժին են հրավիրում․
«Փայտյան Հայկը չի՛ գնալու դպրոցից, իսկ եթե ինքը դուրս եկավ՝ 25 ուսուցիչներին ստիպված եք լինելու Հայկի հետ միասին տանել ոստիկանության բաժին»։
Ուղիղ եթերի ժամանակ ուսուցիչները նաև տեղեկացնում էին, որ դպրոցի բակում հավաքված են ՔՊ-ականներ․ «ՔՊ ամբողջ Աբովյանի թիմը դպրոցի բակում լցված է»։
Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 3-ից դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների ծնողների խոսքով՝ Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, որը, ի դեպ, նույն ընտրություններում հավաքել էր 4 ձայն՝ այնքան, որքան Քարմիլե Առաքելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում