Արթուր Ղազինյանի գործարքն իշխանություններին
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէի ցանկանում այս թեմայի մեջ ժամանակից շուտ խորանալ, բայց գտնում եմ, խոսել, այնուամենայնիվ, պետք է։
Օրեր առաջ լրատվամիջողներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեցի, որ ունեմ տվյալներ այն մասին, որ 44 օրյա պատերազմում մեր զոհերի թիվն անցնում է 10.000-ը։ Նաև նշեցի, որ զոհերի կոնկրետ և ճշտված թիվը պարզ կդառնա իշխանափոխությունից հետո։
Հարցազրույցից անմիջապես հետո ստախոս և կեղծարար իշխանության քարոզիչները, ստախոս և խաբեբա Նիկոլ Փաշինյանի հրահանգով, «հաղթելու ենք» և «դագդիգական նահանջի» փիառի շրջանակներում իմ կողմից հրապարակված տեղեկությունը որակեցին որպես «կեղծ»։
Որպեսզի մեր հանրության մոտ չմնա որևէ կասկած իրական կեղծարարների ու ստախոսների վերաբերյալ, իշխանությանն առաջարկում եմ գործարք։
Իրենք ամբողջությամբ հրապարակում են.
1. Անհետ կորածների թիվը;
2. Արցախում հաշվառված և զոհերի պաշտոնական ցուցակի մեջ միտումնավոր չներառած զոհերի թիվը;
3. Հայաստանում հաշվառված, հայտնաբերված, մարմինները հարազատներին հանձնած, բայց պաշտոնսկան ցուցակի մեջ չներառած զոհերի թիվը;
4. Գերիների իրական և ճշտված թիվը։
Եթե վերը նշված իրական թվերի հանրագումարը պակաս եղավ 10.000-ից, ապա ես կընդունեմ իմ սխալը և ներողություն կխնդրեմ մեր հայրենակիցներից։
իսկ եթե այդ թիվը ավել եղավ 10.000-ից, ապա Նիկոլ Փաշինյանն ու իր ադրբեջանական գործակալական ողջ թիմը կխոստովանեն, որ իրենք ստախոս են ու կեղծարար, թաքցրել են հազարավոր զոհերի անունները, իսկ նրանց հարազատներին ստել են նրանց երեխաների հնարավոր գերության մեջ գտնվելու մասին։
Կսպասեմ իշխանության արձագանքին։
Իսկ եթե 3 օրվա մեջ պատասխան չստացվեց, ապա ես իրավունք կունենամ հաստատապես պնդել ու հայտարարել, որ 44 օրյա պատերազմում մեր զոհերի իրական թիվը անցնում է 10.000-ը, Նիկոլ Փաշինյանը սրիկա է, ստախոս, կեղծարար, ով խաբել է և շարունակում է լկտիաբար խաբել հազարավոր մեր քաղաքացիներին։
Ժամանակը գնաց . . .
Հ.Գ. Որպեսզի հեշտացնեմ սրիկաների, ստախոսների ու խաբեբաների գործը, խորհուրդ կտամ նրանց տվյալները ստանալ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակից։
Եթե իհարկե իրենք չունեն այդ տվյալները . . .»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին