Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Կարծիք

Ի՛նչն է շահեկան. «ցնցումներ ունենա՞լը», թե՞ այս շարունակական ճճլամորթը (առկա կոյաճահճի կրիտիկա)

Ազնվորեն ու միանգամից պետք է նշեմ, որ ո՛չ «ցնցումների» գնալ-չգնալու տարբերակն է լիարժեք շահեկան, ո՛չ էլ, առավել ևս՝ այս շարունակական ճճլախեղդը:
Բայց նախքան բուն ասելիքիս անցնելը, Արցախի բարբառի Դիլիջան-Շամշադինի (կամ՝ Հովք-Տավուշի) խոսվածքին անծանոթների համար բառարանով բացատրեմ. մեր գործածած, լսածս արտասանությամբ՝ ճըլամորթ անելը նույնն է, թե՝ կիսամորթ անելը, չարչարելը, տանջելը, խոշտանգելը ասվում է նաև՝ ճճլամորթ, ճճլախեղդ, եթե շատ գրական եք ուզում՝ կիսախողխող, եթե կուզեք ռուսերեն, ապա՝ замучить, измучить, եթե անգլերեն՝ torture:
❗Միով բանիվ. ի՛նչն է նախընտրելի պետությանս և ժողովրդիս համար իմ ընկալման տեսանկյունից. հավելյալ ու հավանական ցնցումներից խուսանավե՞լը, հավանական ցնցումների գնա՞լը, թե՞ այս շարունակական և հյուծող, մաշող խոշտանգում-կիսախողխող լինելը:
Նախ, հպանցիկ դիտարկենք, թե ինչ ունենք ներկա դրությամբ:
Ունենք այն, որ 3 տարի առաջվա զանգվածային «պսիխոզի» (որն ուներ նաև որոշակի օբյեկտիվ ու հանրահայտ նախադրյալներ, նշենք հանուն արդարության) հետևանքով պետության ղեկավարությունն անցավ փողոցից եկած անպատասխանատու, արկածախնդիր, հոգեբանորեն անպատրաստ, մասնագիտորեն՝ զրոյից էլ ցածր պատրաստություն ունեցող, անձնասևեռ և, ինչը կարևոր է՝ թե՛ ազգային ինքնագիտակցությամբ, թե՛ արժեհամակարգով, թե՛ անհատական որակներով փուչ և ճղճիմ բուվանդակություն և էություն ունեցող անձանց համախմբի՝ եղկելի նիկոլ փաշինյանի գլխավորությամբ:
Ունենք 2-3 տարվա ամբոխահաճ կամ ամբոխվարական «քաղաքականության» հետևանքով փլուզված պետական կառավարման համակարգ, սկած տնտեսական, լարված սոցիալական վիճակ, փսորված և թույնով ու ատելությամբ ներծծված հասարակություն, որն արդեն հասարակություն էլ չես ուզում անվանել, ունենք բարեկամ երկրների հետ փչացված հարաբերություններ, կորսված ինքնիշխանություն, ոտնահարված միջազգային վարկ:
❗ ‼️Ամենից կարևորը. ունենք նորիշխանավորների հետևողական ջանքերով արագացված ու հրահրված «տարօրինակ պատերազմում» կրած կատաստրոֆիկ պարտություն, ունենք հազարավոր զոհեր ու տաս հազարից ավելի վիրավորներ, ունենք ռազմավարական ու կենսական տարածքային ահռելի կորուստներ, ունենք քայքայված պաշտպանական համակարգ ու ծանրագույն վնասվածքներ ստացած բանակ, ունենք առավել քան շոշափելի սպառնալիքներով վտանգված ապագա և մեր ապագա սերունդների համար խիստ աննպաստ կենսատարածք ու խնդիրներ:
Ունենք այդ ամենից զզված, բայց տարաբևեռ հասարակություն, ունենք հասարակության ակտիվ զանգված, որը փորձում է պայքարել աղետի հետագա շարունակության ու վերջնական կործանման դեմ, նաև ունենք լյումպեն մասսա, ունենք տոտալիտար աղանդի ադեպտներին բացարձակ նույնական կռապաշտների ոչ փոքր խումբ, որի ներկայացուցիչներն ուղղակիորեն պաշտում են չարիքի մարմնավորում նիկոլ փաշինյանին:
Մեծ հաշվով, ունենք ճահճայինից էլ վատ միջավայր, կարելի է ասել՝ կոյաճահիճ: Եթե ոչ պատկերավոր, ապա ունենք կապիտուլյացիայի ենթարկված, երկիրն ու ժողովրդին կրախի մատնած կառավարություն, որը, ի հակառակ բանականության և քաղաքականության, կառավարման բոլոր ընդունված ու հանրահայտ օրենքների ու նորմերի, տակավին շարունակում է մնալ պետության ղեկին: Ըստ այնմ, օրինաչափմորեն շարունակվում է պետության և ժողովրդի կործանման, ոչնչացման ընթացքը:
Դատելով այն բանից, թե որոշ հոգեմտավոր ոջիլներ ինչպես են արդարացնում ու ամեն կերպ պաշտպանում նման իրավիճակն ու հանդես գալիս դրա պահպանման դիրքերից, կարելի է կարծել, թե մի 17 հատ Հայաստան կա, ու որ այս մեկը վարի տանք, ապա առանձնապես ոչինչ չի պատահի: Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանը մեկն է, ավելին, վերստին 28-29 հազար քառակուսի կիլոմետրի վրա կծկված այս բեկորը վերջին հողակտորն է այն 300-350 հազար քառակուսի կիլոմետրից, որ ժամանակին Մեծ Հայք կամ Հայաստան էր կոչվում, որը հարյուրավոր տարիներ շարունակ միայն կորցրել ենք:
Եվ ահա, նման մի իրավիճակում, մի շարք գործիչներ, քաղաքական ուժեր, հասարակության ամենատարբեր շերտերի գիտակից ու արժանապատիվ ներկայացուցիչներ, փորձում են իրենց կարողությունների սահմաններում, դիմակայել այս կործանման ընթացքին, պետության ղեկին հայտնված օտարածառա, օտարահպատակ, ավելին՝ հակահայ անձանց և շրջանակների ծրագրավորված ցեղասպանական ծրագրերի իրականացմանը:
‼️ Անկասկած, եթե ոչ բոլորը, ապա առնվազն շատերը գիտակցում են, որ անկման ընթացքը կասեցնելու, ապա վերականգնման հիմքեր ձևավորելու առաջին անհրաժեշտ պայմանը նշված օտար ու հակահայ ուժերին պետության ղեկավարումից հեռացնելն է:
Ակնհայտ է, որ ո՛չ նիկոլ փաշինը, ո՛չ նրա շուրջ համախմբված դավաճան-ստահակների, էությամբ մանկուրտ-ենիչերիների ոհմանը կամովին երբեք ու երբեք չեն հեռանա: Հետևաբար, նրանց պետք է ուղղակիորեն պոկել ու մի կողմ նետել պետության ղեկից ու ղեկանիվի մատույցներից:
‼️ Եթե ոչ բոլորը, ապա հաստատապես շատերը հասկանում են, որ դա հնարավոր է անել կամ բռնի ուժով, կամ երկրում առերևույթ գործող օրենքների ու կարգի համաձայն:
Քաղաքական այն շրջանակները, որոնք փորձում են առաջնորդել հասարակության ակտիվ հատվածին, առայժմ գերադասում են այսպես ասած՝ քաղաքակիրթ տարբերակը, այսինքն, երկրում իբր թե գործող սահմանադրության, օրենքներին համապատասխան, զուտ քաղաքական պայքարի մեթոդներով, հանրային ճնշման միջոցով այս թրքահպատակ մանկուրտ-ենիչերիներին հեռացնելու տարբերակը:
Մինչդեռ, առնվազն 2020-ի նոյեմբերի կեսերից արդեն ակնհայտ էր, որ այդ տարբերակը չի գործում և չի կարող բերել հետապնդած կենսական խնդրի լուծմանը: Այնուհանդերձ, 2021-ի փետրվարից վերակտիվացած «Հայրենքի փրկության շարժումը» շարունակում է գնալ այդ ճանապարհով: Արժե նկատել, որ սա իրավիճակի մեջ բեկում մտցնելու վերջին հնարավորությունն է:
‼️ Ողջ խնդիրն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներգրավված գործիչները ջանում են հասնել փոփոխությունների՝ ցանկանալով հնարավորինս խուսափել այսպես ասած «ցնցումներից»:
‼️ Ի՞նչ նկատի ունեն, ասելով, այդ մոգական բառը՝ «ցնցումներ»: Պետք է ենթադրել, որ դրանով նկատի ունեն
❗ա) իշխանության բռնի փոփոխությունը` դրանից ինքնաբերաբար բխող ներքին ու արտաքին-քաղաքական խնդիրներով,
❗❗բ) ներհասարակական հավանական ընդհարումները, իսկ ոմանց կարծիքով՝ «քաղաքացիական պատերազմի» հավանականությունը,
❗❗❗գ) ներքաղաքական վայրիվերումներով պայմանավորված՝ արտաքին թշնամիների, կոնկրետ՝ նիկոլ փաշինի գործատու և գործընկեր թուրքական ու ադրբեջանական իշխանությունների կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի մեծ հավանականությունը՝ մեր երկիրը վերջնականապես ոչնչացնելու հաշվարկով:
Ինչ վերաբերում է «բռնի իշխանափոխությանը», ապա տվյալ դեպքում դա թյուր բնորոշում է և չի արտացոլում բուն իրողությունները: Կոնկրետ մեր պարագայում իշխանության բռնի տապալման կամ փոփոխության մասին բոլոր կարգի դատողությունները, իմ համեստ կարծիքով՝ սին են և անտեղի, հետևյալ պատճառաբանությամբ.
արդեն կարծում եմ շատ ավելի շատերին է ակնհայտ, որ ❗❗❗Հայաստանի պետական իշխանության ղեկին հայտնված խմբոնը՝ նիկոլ փաշինի գլխավորությամբ, սպասարկում է բացառապես օտար պետությունների շահերը (առավելապես՝ Թուրքիայի, Ադրբեջանի, մասամբ՝ Ռուսաստանի): Հիմք ընդունելով արդեն ակնհայտորեն դրսևորվող այս հանգամանքը, կարելի է միարժեքորեն պնդել, որ նման կարգի «իշխանության» հեռացումը ոչ թե «բռնի իշխանափոխություն» է կամ, ինչպես հաճախ ասում են՝ հեղաշրջում, այլ գերազանցապես՝ ազգային-ազատագրական բնույթի և բովանդակության գործողություն, պետական իշխանության ազատում՝ օտար կամ օտարահպատակ ուժերից:
Գոնե ինձ դա տեսանելի էր (մշտական ընթերցողներս կվկայեն) դեռ ամիսներ առաջ, և որպես հեղինակ ու մտորող մեկը, ինչ-որ տեղ հաճելի է արձանագրել, որ «Հայրենիքի փրկության շարժման» հիմնական լիդերները ևս աստիճանաբար հանգեցին այդ օբյեկտիվ հետևությանը: Մասնանվորապես, իմ կողմից անձնապես հարգված Վազգեն Մանուկյանը հստակ արձանագրեց ու հիմնավորեց պայքարի ազգային-ազատագրական բնույթ ստանալը:
❗ Այսինքն, նիկոլ փաշինին ու նրա մանկլավիկներին ՀՀ պետական կառավարման լծակներից պոկել-հեռացնելը ոչ թե «բռնի իշխանափոխություն» է իր բովանդակությամբ, կամ էլ՝ հեղաշրջում, այլ՝ օտար, օտարահպատակ ուժերից Հայաստանի պետական կառավարման համակարգի ու, մեծ հաշվով՝ Հայաստանի ազատագրում: Հետևաբար, եթե դա «ցնցում» էլ է կամ կարող է «ցնցումային» լինել, ապա չի կարելի, չպետք է դրանից խուսափել, և իրավունք ու ժամանակ էլ չունենք խուսափելու այդ ցնցումից:
❗❗ Երկրորդը՝ հավանական ներքին խժդժությունների թեմաներով խոսքուզրույցների վերաբերյալ: Ամեն ինչ կախված է գործողությունների արագությունից, հստակությունից և կազմակերպվածությունից: Օրինակ, եթե զինվորականությունը, գեներալիտետը, մասնավորաբար, ակադեմիական հայտարարություններ անելու կամ սահմանադրության դրույթները իրավաբանորեն վերլուծելու փոխարեն արագորեն մեկուսացներ նիկոլ փաշինին ու նրա ծախու խմբոնի հիմնական գործող անձանց, ապա ամենայն հավանականությամբ, ոչ մի այլ ուժային կառույց, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ ԱԱԾ-ի մնացորդները չէին ելնելու սեփական երկրի բանակի ու իրենց զինվորական ընկերների դեմ:
❗ Նմանապես, չնայած հասարակության մեջ նիկոլ փաշինի ու նրա թրքաբարո մանկլավիկների կողմից արտանետված չարության և ատելության ահռելի չափաբաժիններին, քիչ հավանական է, որ Հայաստանում հասարակության տարբեր խմբեր սկսեն իրար կոտորել, գնան եղբայրասպանության՝ հանուն կապիտուլյանտ մի ճիվաղի կամ նրա իշխանության: Դա՝ անկախ այն բանից, թե ինչեր են գրում սոցցանցերում: Այժմ նիկոլ փաշինի նման թուրքի համար «աշխդող» որոշ, յանըմ թե «քրեական հեղինակություններ» էլ ու նրանց տրամադրած «խուժանները» չափազանց արագորեն կարող են կարգի հրավիրվել, առավել ևս, եթե զգան, որ իրենց դիմաց ռեալ ու լուրջ ուժ կա: Չեմ կարծում, թե այս պահին ինչ-ինչ կախվածություն ունեցող կիսաքրեական տարրերը այսպես ասած՝ «դոշ կտան» նիկոլի նման մի հերձվածողի համար: Նրանք, որոշակի պահից «աջ կքաշեն», մինչև հասկանան, թե ինչ է կատարվում:
❗❗❗ Երրորդը՝ ամենից հավանական «ցնցումային» պահը, այսինքն՝ ներքին լարվածությամբ պայմանավորված, թշնամիների հարձակումն է, լինի թուրքական կողմը, թե՝ ադրբեջանական: Դա, իհարկե, հնարավոր է: Բայց, եթե նիկոլ փաշինի ու նրա դավաճանական խմբոնի հեռացումը կատարվում է արագորեն՝ հաշված ժամերի ընթացքում, ապա նույնքան արագորեն ձևանվորվում է Հայրենիքի փրկության կոմիտե-ժամանակավոր կառավարություն (այն, ըստ էության, որոշ վերապահումներով, արդեն իսկ ձևավորված է), որը հանդես է գալիս հստակ հայտարարությամբ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին-քաղաքական հիմնական մոտեցումների վերաբերյալ, բանակը արագորեն վերադառնում է իր բուն պարտականությունների իրականացմանը, մեր պայմանագրային ու բնական դաշնակիցները հստակ ուղերձ են ստանում և նույնքան հստակ դիրքորոշում արտահայտում (աջակցություն, կամ նշում են, որ իշխանության հարցը Հայաստանի ներքին գործն է և Հայաստանի ժողովրդի իրավունքը), ապա հազիվ թե թուրքական կամ ադրբեջանական ավանտյուրիստ-բռնապետները հանդգնեն
հենց այդ պահին վրա տալ:
⚠️Մյուս կողմից, ինչն իմ ընկալմամբ էական է, շարունակ խոսելով «ցնցումներից խուսափելու» մասին, մի տեսակ մոռացության ենք մատնում այն դաժան իրողությունը, որ մենք գոյատևում ենք բուն ՑՆՑՈՒՄԻՑ հետո: Այսինքն, էլ ի՞նչ պիտի լինի ավելի ցնցող, քան Արցախի կորուստը, քան Շուշիի և Հադրութի դավադիր հանձնումը թուրքին, քան Սյունիքը թուրքական խեղդող օղակի մեջ գցելը, քան մեր ավելի քան 5000 լուսավոր տղաների զոհվելը, քան Հայաստանի ինքնիշխանությունը թուրքերի ու ռուսների ոտքերի տակ որպես «պոլի շոր» փռելը, երբ ՀՀ ղեկավար կոչվողն օրումեջ մեկ Էրդողանի ու ալիևի չստերն է լիզում, մեկ՝ Պուտինի տապըչկաները:
--
ՀԻՄՆԱԿԱՆԸ
⚠️Կարծեցյալ կամ թեկուզ հավանական «ցնցումներից» խուսափելը հանգեցնում է, ավելի ճիշտ հանգեցրել է մի իրադրության, երբ արդեն երեք-չորս ամիս է, ինչ շարունակաբար «ցնցումիկների» մեջ ենք: Մի օր Շուռնուխն է ցնցվում, մի օր՝ Որոտանը, հետո՝ Կապանը, ապա՝ Տավուշը...
Այդպես, ցնցումներից խուսափելով տարված, կարող է մի օր էլ տեսնենք, որ նիկոլ փաշինն ու իր աղանդավորները ՀՀ կառավարության ժամացույցի աշտարակի գլխին արդեն թուրքական դրոշն են բարձրացրել: Այ, էդ ժամանակ մի հատ էլ կցնցվենք՝ հոգեվարքի ջղակծկմամբ, ու... վերջ:
⚠️⚠️⚠️Ի՞նչն է նախընտրելի, մի անգամ կոնկրետ ու հստակ գործողության դիմե՞լը՝ փրկության հույսով, թե՞ ամեն օր, ամիսն ամսվա վրա ճլամորթվելը, ճճլախեղդ լինելը:
Կարծում եմ, ճճլամորթ լինելը մազոխիստներին է հատուկ, ի լրումն՝ հակաարդյունավետ է, կործանարար: Ես արագ ու կոնկրետ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ եմ արդարացված և արդյունավետ համարում:
Մի հարազատ և հարուստ կենսափորձ ունեցող մարդ այդպիսի արտահայտություն ունի, որ շատերդ լսած կլինեք, ժողովրդական խոսք է. «Մեռնելը մեռնել է, էլ խռխռացնե՞լը որն է»: Ծովը մտնողը ջրից չի վախենա: Եթե մենք մտել ենք մեր պետության, մեր հայրենիքի վերջին կտորը թշնամուց ազատագրելու ծովը, ապա զանազան ջրերից վախենալու տեղը ու ժամանակը չէ: