Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Բանակը պետք է մտնի քաղաք, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն. հանրության մեծ մասը բանակի կողքին է (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ Կառավարության շենքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։

Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, թեև, իրեն չի հաջողվել Փաշինյանի հետ համաձայնության գալ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից չազատելու իր պայմանի շուրջ, սակայն կլինի քննարկումների երկրորդ փուլ՝ արտահերթ խորհրդարանական ընտությունների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, ապա այսօր խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ դեռևս Փաշինյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ քննարկում իրենց խմբակցությունում չի եղել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի՝ հրապարակ նետված արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզի մասին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց, որ վստահ է՝ Փաշինյանն ընտրություն անել չի ուզում։

«Ես չեմ կարծում, որ իշխանության նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Նրանք ցանկանում են իրավիճակը մի կերպ պահել և հասնել մինչև 2023 թվականը, սակայն, եթե հիմա իշխանությունը դրսևորում է նման ցանկություն, ապա դա անում է ստիպված. հիմա խնդիր է դրված, որ արտահերթ ընտրության ժամանակ այս անձը (Նիկոլ Փաշինյան.- Ա.Ս.) մնա վարչապետ, որպեսզի հետաձգի հարցերի պատասխանները, որոնք կուտակված են համապատասխան հետևանքներով, իհարկե, փորձում է նաև օգտվել անձեռնմխելիությունից»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Հարցին՝ կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համաձայնություն ձեռք բերել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ, Դանիելյանը պատասխանեց, որ այդ համաձայնությունը Փաշինյանին պետք է առաջին հերթին իր թիմի ներսում փլուզումը կանխելու համար, որովհետև վստահ է, որ եթե այլ թեկնածու առաջադրվի, իր թիմի անդամները նրան կողմ կքվեարկեն ու կազատվեն վերջապես իրենից։

Ինչ վերաբերում է Փաշինյանի մասնակցությամբ ընտրությունների ժամանակ նրա վերարտադրման հավանականությանը, ապա Դանիելյանը շեշտեց՝ իշխանության բարոյականության վերաբերյալ որևէ կասկած չունի՝ կգնան ամեն քայլի։

«Նրանք կփորձեն օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը, կփորձեն փող բաժանել, կոմպրոմատների կդիմեն։ Այս իշխանություններն ավելին կանեն, քան նախկին իշխանություններն են արել, բայց այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կհաջողվի։

Ես կարծում եմ՝ ընտրակեղծարարությունը շատ բարդ մեխանիզմ է, որին մասնակից են դառնում հազարավոր մարդիկ, ներգրավված է և՛ ոստիկանությունը, և՛ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ դատական համակարգը, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս բոլորը հետո ոչ միայն անպատիժ են մնում, այլև ստանում են իրենց հասանելիքները՝ պաշտոնների տեսքով։ Արդյո՞ք այս իշխանությունը կկարողանա այդ մեխանիզմն աշխատեցնել, չէ՞ որ մենք տեսնում ենք, որ եթե ոստիկանության վերնախավը դեռ լոյալ է, ապա ներքին օղակներում անընդհատ տեղի են ունենում արտահոսքեր։

Մյուս կողմից՝ դատական համակարգն է անկախ. մեր վատագույն ղեկավարի օրոք դատական համակարգը սկսեց անկախանալ, հիմա որևէ մեկը վստահ չի լինելու, որ կեղծիքների վերաբերյալ դատարանը վճիռներ չի կայացնելու։

Այս իշխանությունը խնդիր ունի նաև տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ փոխմարզպետների մի մասը հրաժարական է տալիս, մյուս մասը սպասման մեջ է։ Իշխանությունը կորցրել է նաև բանակը. ում էլ ուզեն հետո դնեն Գլխավոր շտաբի պետ, միևնույն է, բանակն այս իշխանության համար չի աշխատելու։

Մի շատ կարևոր հանգամանք ևս. այդ մեքենան, որն աշխատելու է ընտրակեղծարարության համար, պետք է ունենա երաշխիք, որ այս իշխանությունը կվերարտադրվի, իսկ այդ երաշխիքը չկա, որովհետև նախկինում կար նախագահի ինստիտուտ, որը դառնում էր ընտրությունների ժամանակ այդ համակարգի երաշխավորը, իսկ եթե նախագահի ընտրություն էր լինում, խորհրդարանն էր դառնում այդ երաշխիքը, իսկ այսօր այդ երաշխիքները չկան»,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ այս հանգամանքներին նաև ավելացնելով մեկը՝ պատերազմի ավարտից հետո գործող իշխանության ներկայացուցիչները՝ ընդհուպ Նիկոլ Փաշինյանը, միայնակ փողոց դուրս գալու խնդիր ունեն։

Քաղաքագետը ստեղծված իրավիճակում հրատապ համարեց գործող իշխանության հեռացումը՝ շեշտելով՝ եթե վիճակը հասել է այն աստիճանի, որ երկիրը կանգնած է կործանման եզրին, իսկ դա պետւթյան համար վերջնակետն է, ապա պետք է չհեռացող իշխանությանն ուղղակի հեռացնել։

«Գլխավոր շտաբն իր հայտարարության մեջ երկու միտք է արտահայտել. Առաջինը՝ պետության անվտանգությունը վտանգված է, և պահանջում է այս իշխանության հրաժարականը, երկրորդը՝ թույլ չի տա ժողովրդի դեմ ուժ կիրառել, ուստի, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն, բանակը պետք է մտնի քաղաք. դրան հանրության մեծ մասը կողմ է լինելու, կողջունի, հանրության մեծ մասը բանակի կողմն է»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ բանակի կողմից իրականացվող այդ գործողություններին դեմ կլինի միայն Փաշինյանի իրական ընտրազանգվածը՝ հանրության 20 տոկոսը, որոնք կողմ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ եղբայրաբար ապրելուն։

Հարցազրույցի մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում