Սաղաթելյանին նման մեղադրանք առաջադրելը կոմեդիայի ժանրից է
Արա Սաղաթելյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար, նա իմ ընկերն է, և ես այստեղ եմ՝ hաջակցություն Արա Սաղաթելյանի. Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Արա Սաղաթելյանի կալանավորելու դեմ բողոքի որոշումը:
«Շատ-շատերը, ովքեր չէին ճանաչում Արա Սաղաթելյանին՝ որպես Ադրբեջանի դեմ հակաքարոզչություն իրականացնող մարդու, ճանաչեցին: Սաղաթելյանը եղել է այն մարդկանցից, որոնք գտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների և մեդիա դաշտի և նախագահի աշխատակազմի, վատ առումով, ուշադրության կենտրոնում, որովհետև իր գործունեության ընթացքում փլուզվել են ադրբեջանական քարոզչամեքենայի շատ թեզեր: Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, հիմք է տալիս ենթադրելու, որ նրան ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին, չունենք նման փաստեր, բայց այն երևույթները, որոնք տեղի են ունենում, վերլուծում ես, նման ենթադրություն կարելի է անել»,-ընդգծեց նա:
Հարցին, թե «ֆեյքեր» որսալը բա՞րդ է, Վանեցյանը նշեց, որ կան որոշակի խնդիրներ, բայց մի բան պարզ է, որ Սաղաթելյանին ձերբակալել են մոտ 10 օր, բայց այդ «ֆեյք» օգտատերը շարունակում է ավելի ակտիվ գրառումներ անել համացանցում, որն ուղղակի ծիծաղ է առաջացնում:
Լրագրողի հարցին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Դուք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա ազդեցություն եք ունեցել, երբ եղել եք ԱԱԾ տնօրեն և շարունակում եք այդ ազդեցությունը, Վանեցյանը պատասխանեց. «Ես Քոչարյանին ընդհանրապես չեմ լսում, դա հիմնազուրկ պնդում է, այո, Ռուբեն Վարդազարյանն իմ ընկերն է, հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր և կցանկանայի շատերը ունենային նրա նման ընկեր: Վարդազարյանի հետ, ցավոք սրտի, իմ աշխատանքից ազատվելուց հետո գրեթե չեմ շփվել՝ մեկ պատճառով, որպեսզի չշահարկվի իմ ու պարոն Վարդազարյանի շփումները, բայց իր պահվածքն ԱԺ-ում ուղղակի գովասանքի է արժանի, ես կասկածում եմ, որ ինքս իր տեղում լինելու դեպքում կկարողանայի տիրապետել ինձ: Նա ցուցադրեց բարձր կամային հատկություններ, զսպվածություն, հպարտ եմ, որ այսօր դատական իշխանության գլխին կանգնած է Վարդազարյանի պես պրոֆեսիոնալ և սկզբունքային մարդ»:
Անդրադառնալով կեղծ օգտատիրոջը պարզելու հարցին՝ Վանեցյանը, նշեց, որ կա պարզ մեխանիզմ․ հարուցվում է քրեական գործ, հարցում է ուղարկվում Ֆեյսբուք սոցիալական ցանցի գլխամաս, որտեղից պաշտոնապես պատասխանում են, թե ի՞նչ IP հասցեներից է օգտվել, իսկ այս ամենը կատարվում է զուտ մեկ բանի համար, որպեսզի մարդկանց վախեցնեն, որ նրանք իշխանությունների հասցեին վատ բան չգրեն, կամ որոշակի ժամանակով Սաղաթելյանին մեկուսացնեն. «Սաղաթելյանին նման մեղադրանք առաջադրելը կոմեդիայի ժանրից է, նա ոչ մի անգամ չի թաքնվել ինչ-որ մեկի հետևում՝ իր կարծիքները բարձրաձայնելու համար, նա խոսել է միշտ և որևէ մեկից ո՛չ կաշկանդվածություն ունի, ո՛չ վախ: Հույս ունեմ, որ Վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի և նրան ազատ կարձակի»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում