Օնիկ Գասպարյանը լիազորված է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին. Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին, խոսելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասել է. «Մինչև մարտի 9-ը ՀՀ նախագահը կարող է ՍԴ դիմել: Իմ կարծիքով՝ մինչև մարտի 9-ը ԶՈՒ ԳՇ պետը դեռ համարվելու է Օնիկ Գասպարյանը: Ըստ Սահմանադրության 155 հոդվածի՝ ստացվում է, որ նույնիսկ նախագահն ու վարչապետը միասին չեն կարող Օնիկ Գասպարյանին հեռացնել, որովհետև չի լրացել 5 տարվա ժամկետը, այս տեսակետը ևս իրավունք ունի գործելու»:
Ըստ Արա Զոհրաբյանի՝ ԳՇ-ի հայտարարությունն ուղղակի հայտարարություն է, ոչ ռազմական հեղաշրջման փորձ, ինչպես բնորոշել է Փաշինյանը. «Դա ուղղակի հայտարարություն էր, պատկերացրեք, թե ինչ վիճակի էր հասել ԶՈՒ-ն, որ նման հայտարարության էր արել, բայց դա ծայրահեղ կարևոր էր: ԶՈՒ-ի հրամանատարները համարվում են նաև հետաքննության մարմին, այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով նրանք կարող են քրեադատավարական միջոցառումներ իրականացնել, այդ թվում նաև բերման ենթարկեն, ձերբակալեն, քրեական գործ հարուցեն՝ կապված զինվորական հանցագործությունների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում