Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ Կապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսեր Դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամ Շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ Պապոյան

Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելԽուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներՍև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով. Սուրեն ՊապիկյանԱյսօր փորձում են կոչումներից զրկել մարդկանց, ովքեր իրենց արյшն գնով ստացել են շնորհներ. Սուրեն Պապիկյան
Մամուլ

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները

«Փաստ» թերթը գրում է. «Ուինստոն Չերչիլն ասում էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։ Եթե երբևէ որևէ մեկն այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող փաստեր կուզի, ապա նրան կտան պատմության ձեռնարկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ որ նման ձեռնարկ կգրվի, մի կաթիլ կասկած չկա։ Հիմա ըստ էության։ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության մաստեր կլասս էին ցուցադրում։

Եռաբլուրը ասպատակելուց հետո սա իշխանությունների երկրորդ նույնաբովանդակ միջոցառումն էր։ Դըմփ-դըմփ-հու, ծափեր, թմբուկներ, վուվուզելներ։ Թերևս միայն հրավառություն չեղավ, որպեսզի ամբողջանար օրվա ու դրա խորհրդի փաթեթավորումը հանուն մեկ բանի՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ունի հանրային աջակցություն։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային լայն աջակցություն, դա անզեն աչքով էլ պարզ դարձավ։

Աննախադեպ վարչական տեռորի պայմաններում իշխանություններին հաջողվեց հրապարակ բերել առավելագույնը 20 հազար մարդ։ Այդ թիվը մենք չենք հորինել, դա ասացին Նիկոլի կողմնակիցները, որոնք դրոններով հաշվում էին հանրահավաքի մասնակիցներին։ Բայց այստեղ զավեշտը մեկ այլ հարց է՝ այդ ամոթալի միջոցառումից հետո իշխանական պատգամավորները ոգևորված սկսեցին ի ցույց դնել իրենց քաղաքական մտքի սնանկության բոլոր բութ ու մութ անկյունները։ Սյունիքից ընտրված նախկին «գայիշնիկ» պատգամավորն, օրինակ՝ ասում է՝ ինչու պիտի Նիկոլը հրաժարական տա, գեներալները դեռ բանակը չեն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ մարդկանց ավտոբուսներ խցկելը և հանրահավաքի բերելը վարչական ռեսուրսի չարաշահում չէ, դրանից առաջ էլ ասում էին երկու կաթողիկոսները, հոգևոր դասը Եկեղեցին չեն, ԵՊՀ-ն, ԳԱԱ-ն, մյուս կրթական հաստատությունները կրթության ու գիտության ոլորտը չեն, կուսակցությունները քաղաքական դաշտը չեն, մտավորականները... մտավորականները չեն, ժողովուրդն էլ ժողովուրդը չէ։ Ավելի պարզ՝ մածունը սպիտակ չէ, երկիրը կլոր չէ։

Գուցե միամիտ հնչի, բայց էլ ո՞վ պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, որ Նիկոլը կամ որևէ «ուսապարկ» ասի՝ այո՛, այդ մարդն իրավացի է, ու նա հենց ինքն է, որ կա։ Գուցե խելագարության նման է, բայց Նիկոլի հրաժարականը իրողություն կդառնա, երբ դա պահանջի մարտի 1-ին Հրապարակ եկած կինը, որը պնդում էր, որ, այո՛, Շուշին ու Արցախը Ադրբեջանինն են, ուղղակի Վազգենն իր տղաների հետ գրավել էր, կամ մյուսը, որ ասում էր, թե Նիկոլին Աստված է ուղարկել, որ փրկի մեզ, կամ մյուս տղամարդը, որն ասում էր, թե ավելի լավ է պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն, քան գան նախկին իշխանությունները։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, այո՛, Նիկոլն ու «նիկոլները» այս մարդկանց են համարում իրական, նրանց կարծիքն է դոմինանտ, երբ ասում են, որ իշխանությունները վայելում են հանրության աջակցությունը։ Այո՛, պետք է նման դեպքերում մի կողմ դնել բարեվարքության բոլոր կանոններն ու շիտակ, բաց ասել, որ նման մտածելակերպով մարդիկ Նիկոլի ռենտգենային հետազոտության պատասխանն են։

Այսինքն, կրկնում են այն, ինչ ասում է իրենց «փրկիչը»։ Չգիտեմ, միգուցե վախենալու առաջարկ եմ անում, բայց եթե, ըստ Փաշինյանի կողմնակիցների, Արցախը Ադրբեջան է, միգուցե տրամաբանական կլինի այս մարդկանց հարցնենք՝ իսկ Հայաստանը Հայաստա՞ն է... ու առհավետ փակենք պատմության այս ամոթալի էջը։ Այս կոնտեքստում մի նուրբ հարց կա։ Ես վստահ եմ` Նիկոլ Փաշինյանը անգիր, բառ առ բառ գիտի, թե իր համախոհները ինչ կարծիք ունեն Արցախի, արցախցիների մասին, հետևաբար ամեն մի անհեթեթության համար լայվեր անող, հանրահավաքներ կազմակերպող երկրի ղեկավարի մտքով երբևէ չի անցե՞լ իր աջակիցներին հորդորել, բացատրել, խնդրել, որ չի կարելի Արցախը համարել ադրբեջանական, որ առնվազն անբարոյականություն է արցախցիներին պիտակավորելը։ Իհարկե, չի անցել, որովհետև «դըմփ-դըմփ-հու»-երն ու աֆրիկական վուվուզելային միտինգները այսուհետ նաև նպատակ ունեն մոռացնելու պատերազմը և պարտության աղետալի հետևանքները՝ կարծես ոչինչ էլ չի եղել։

«Կեցցեն մեր զոհերը» հակամարդկային ֆրազից հետո ես բոլորովին չեմ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց Ալիևի հայտարարությանը, թե այլևս գերիներ չկան Ադրբեջանում։ Երիցս ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն գրավել է քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության հնարավոր բոլոր օլիմպոսները՝ միտինգում լացելու և հազարավոր զոհված տղերքի գերեզմաններին թմբուկ զարկելու և վուվուզել փչելու գունավոր և իրեն յուրահատուկ քաղաքական տեխնոլոգիաների հերթական գործածությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում