Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով. Սուրեն Պապիկյան
Սև լճի մոտ գտնվող դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մեկնաբանելով լրատվամիջոցներում նկարագրված այն իրավիճակը, թե իբր ադրբեջանցի զինվորները «ստուգում են» հայ զինծառայողներին՝ նախարարը կտրականապես հերքել է նման պատկերը։ Նա հաստատել է, որ մեր զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով, սակայն հերքել է, որ որևէ ստուգում է իրականացվում։
Նրա խոսքով՝ հարցն այն է, որ կա՛մ թողնել այդ դիրքը, կա՛մ անցնել ադրբեջանական հենակետի կողքով։ Պապիկյանը հստակեցրել է, որ որպես նախարար, այս իրավիճակի հեղինակն ինքը չէ։ «Նրանք անցնում են կողքով, գուցե նույնիսկ բարևեն ու զրուցեն։ Այս փուլում բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Ամիսներ շարունակ ոչ մի խնդիր չի առաջանում», - հավելել է նախարարը։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների ազատագրման վերաբերյալ հարցին՝ նախարարը հայտարարել է, որ հարցը գտնվում է սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների իրավասության շրջանակներում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին