Պարոն Օնիկ Գասպարյան, հարգելի պարոնայք սպաներ, իմացեք, ազգը ձեզ նահանջելու հրաման երբեք չի տալու․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Երեք անգամ դավաճանը գոռաց՝ վերջ թավիշին, այ մարդ 4–5 օր անցել է իբր թավիշը վերջացել է, և ոչ մի բան չի փոխվել մեր երկրում։ Այս մասին ընդդիմության հանրահավաքին ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Այ տղա, որ թավիշին վերջ տվեցիր, մեր 5000 զոհերը հետ եկա՞ն, Արցախի օկուպացված 70 տոկոսը վերականգվե՞ց, անհայտ կորածները, և գերիները հետ եկա՞ն։ Այ ստախոսների ու պիղծերի ոհմակ։ Մարդ, ով անձամբ սադրել ու կազմակերպել է «Մարտի 1»–ը հիմա ամբողջ աշխարհին մեղադրում է «Մարտի 1» կազմակերպելու մեջ, մարդ, ով բացահայտ ուրախանում էր հոկտեմբերի 27–ին, երբ գլխատվեց հայոց պետականությունը, հիմա իր շուրջ հավաքում է պաշտոն ու կոչում մուրացողներին։ Դու Վազգենին երկրորդ անգամ սպանեցիր, երբ Շուշին նվիրեցիր թուրք ախպորդ՝ Ալիևին»,–ասաց նա։
Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ մենք այսօր պետք է ցույց տանք, որ բոլորս անխտիր պատրաստ ենք ամեն գնով մեր հավատարմությունը ցույց տալ Հայոց բանակին։
«Պարոն Օնիկ Գասպարյան, հարգելի պարոնայք սպաներ, իմացեք, որ մենք ձեր կողքին ենք, հանկարծ չնահանջեք, ազգը ձեզ նահանջելու հրաման երբեք չի տալու։ Պարոն Արմեն Սարգսյան, ես Ձեզ սուր քննադատողներից մեկն էի, բայց երեք օր առաջ Դուք ապացուցեցիք, որ հայ ղեկավար եք, հուսով եմ, Դուք էլ չեք նահանջելու, քանի որ Ձեզ համար էլ սա ճշմարտության պահն է»,–ասաց նա։
Կոչով դիմելով հավաքվածներին` Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ այս հրապարակում հավաքված է ազգի սերուցքը։ «Մեջքներդ ուղիղ պահեք, ձեռքերդ վերև պահեք, չորս ամիս բոլորիս համար ամեն օր նոյեմբերի 9-ն է։ Նոյեմբերի 9-ը շարունակվում է ամեն առավոտ, ամեն գիշեր ու որպեսզի մենք կարողանանք շրջել այդ էջը, որպեսզի նոր օր բացվի հայոց աշխարհի վրա մի բան է պետք՝ առանց Նիկոլ Հայաստան»,– դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց նա։
Ռուբեն Մխիթարյանը նշեց, մարդ, ով մեր ազգի պատմության մեջ նոր ողբերգական երկու օր դաջեց՝ սեպտեմբերի 27–ը և նոյեմբերի 9-ը, հիմա այն հրապարակում խոսում է «Մարտի 1»–ի և «Հոկտեմբերի 27»–ի մասին։
«Այ չակերտավոր դուխովներ, եթե այդքան դուխով եք, ինչի՞ եք Երևանի հրապարակում հավաքվել միտինգ անում, բա գնացեք Ստեփանակերտի հրապարակում արեք, բա գնացեք այնտեղ և գոռացեք Նիկոլ վարչապետ»,–ասաց նա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում