Ով էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ինչ կապ կար Փաշինյանի և Նաիրի Հունանյանի միջև, ինչու տեղի ունեցավ «Մարտի 1»–ի սպանդը․ Անդրանիկ Թևանյան
Այսօր աննախադեպ բան է տեղի ունենում ՀՀ–ում։ Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանը։
«Մարտի 1-ին տեղի է ունենում երկու հանրահավաք, որից մեկը այստեղ է և նպատակը Հայոց ազգային բանակի կողքը կանգնելն է, իսկ արտառոցն այն է, որ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքել է հանրահավաքի պաշտպանություն թուրքական բանակի»,–ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «Մարտի 1-ի» տասը զոհերի այլ նաև տասը հազար հայորդու համար պատասխանատու է։
«Ո՞վ էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ի՞նչ կապ կար Նիկոլ Փաշինյանի և Նաիրի Հունանյանի միջև ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ի ոճրագործությունը և սպանդը, ո՞վ էր գլխավոր շահառուն և վերջում ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել»,– այս հարցերը բարձրացրեց Անդրանիկ Թևանյանը և հայտարարեց, որ իր համոզմամբ «Հոկտեմբերի 27»–ի հետևում կանգնած է Թուրքիան։
«2008 թվականի մարտի 1-ի հետևում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանն իր գործիքը»,– ասաց նա։ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ ներկայումս թուրքական նախագծի փլուզման գլխին կանգնած է Հայոց ազգային բանակը։
«Սա քաղաքական պայքար չէ, կուսակցական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության գոյության։ Հայաստանի Հանրապետությունը և Նիկոլը անհամատեղելի են, հետևաբար իշխանությունը փոխելուց հետո պետք է վերականգնենք եռաստիճան համակարգը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Ես որպես մասնագետ հավաստիացնում եմ, համաշխարհային հայության համախառն կապիտալը անցնում է հարյուր միլիարդ դոլարը, մենք ունենք մեխանիզմներ մշակած, որ տարեկան երկու տոկոսը հնարավոր է բերել Հայաստան, զարգացնել տնտեսությունը»,–ասաց նա։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ