Դուրս եկեք փողոց ու ձեր ուզած ձեւաչափով պահանջեք իշխանության հրաժարականը. Սարհատ Պետրոսյան
Ուստի եթե զգում եք երկիրը վարի տալու գործընթացն ու սիրտներդ ցավում է մեր արդեն եղած ու սպասվելիք կորուստների համար, ապա դուրս եկեք փողոց ու ձեր ուզած ձեւաչափով պահանջեք իշխանության հրաժարականը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
«Մանիպուլացիա թիվ 12.
Չաուչեսկոյի ներկայացում են անում, Բաղրամյանում խորոված են անում, էդ չե՞ն…
Հիպոթետիկ ընդունենք, որ Չաուչեսկոյի ներկայացումը շատ անընդունելի է, իսկ խորոված անելն ահավոր տգեղ բան։ Դրա մասին գրել եք այս օրերին։ Ու ավելին, դուք նույն կերպ քննադատել եք, երբ 2018-ին դագաղներ ու ծաղկեպսակներ էին դնում պատգամավորների համար, ինչպես նաեւ էլ ավելի խիստ քննադատել եք 2018-ի ու Քաղաքացու օրվա փողոցային խորովածները։
Այս քննադատությանը հաջորդած շրջանում, սակայն ողջունել եք «ժողովրդավարության բաստիոնի» մնացած «բարեփոխումները»դատական համակարգում կամ ոստիկանությունում կամ «այլ պետությունների գործակալական ցանցերի բացահայտումը»:
Այսինքն, ձեզ համար նորմալ է երբ «բռնություն քարոզող» պերֆորմանսի եւ փողոցային խորովածից հետո, դեռ հանուն ինչ որ արժեքների պատրաստ եք սատարել ձեր արժեքային համակարգից բխող քայլերին։ Ուստի եթե զգում եք երկիրը վարի տալու գործընթացն ու սիրտներդ ցավում է մեր արդեն եղած ու սպասվելիք կորուստների համար, ապա դուրս եկեք փողոց ու ձեր ուզած ձեւաչափով պահանջեք իշխանության հրաժարականը։ Հիշեցնեմ դրանից հետո դեռ ունենալու եք հնարավորություն որոշելու նախկին, ներկա թե ապագա որ ուժին եք ընտրելու։
Իսկ եթե դուք դա չեք անում, ապա երկարացնում եք հողատուի քաղաքական կյանքն իր ատրիբուտիկայով»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը