Աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ոչնչացնում ենք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան Հայաստանը ոչ շահեկան դիրքերում է եւ պատերազմից հետո չի կարողանում աշխարհին ապացուցել մեր դեմ թույլ տրված հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Պատերազմի ընթացքում ագրեսոր էինք ներկայացնում Ադրբեջանին, ասում, թե իրենք մեզ բնաջնջում են, ցեղասպանում են Թուրքիայի եւ ահաբեկիչների հետ, սակայն ներքաղաքական կարիքներից ելնելով՝ մեծ «ռազբորկա» է սկսվել երկրի ներսում պատերազմից հետո, եւ օրումեջ խոսվում է, թե պատերազմի ընթացքում անկազմակերպվածություն է եղել:
Հայաստանը բարձրաձայնում է, թե պատերազմի ընթացքում մեր հանդեպ կիրառվել են ֆոսֆոր, կասետային ռումբեր, սակայն ՀՀ վարչապետն իր շուրթերով խոսում է «Իսկանդեր» հրթիռային համակարգի կիրառման մասին, որը նախատեսված է ռազմավարական օբյեկտներ եւ մեծ բազմություն խոցելու համար:
Այսինքն՝ ՀՀ ղեկավարն իր շուրթերով է ասում, թե Հայաստանն այդպիսի մասշտաբի զենք է կիրառել: Յուրաքանչյուր օր բոլորը խոսում են հայ ռազմագերիների վերադարձի մասին, այնինչ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ փակ քննարկման ժամանակ, հայտարարել էր, թե գերիներին Ադրբեջանում լավ են վերաբերվում: Սակայն սա էլ միակ սայթաքումը չէ. հայերը մշտապես ասում են, թե չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, քանի որ նրանք մարդասպան են եւ ագրեսոր, այնինչ իշխանական խմբակցության պատգամավորների կողմից այլ հայտարարություններ են հնչում:
2020 թվականի դեկտեմբերի 8-ին Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հարեւանություն անել։ Ասել է թե՝ աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ոչնչացնում ենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ