Կրեմլը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հեռախոսազրույցից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ կողմնակից է, որպեսզի Հայաստանում իրավիճակը կարգավորվի օրենքի շրջանակներում։ Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին ՀՀ վարչապետի կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, որտեղ գրվել էր, որ «Պուտինը աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին» մինչդեռ Կրեմլի հայտարարությունում նման նախադասություն չկա եւ ասվում է միայն, որ Պուտինը կողմ է արտահայտվել, որ պահպանվի կարգուկանոնը եւ հանգստությունը Հայաստանում եւ իրավիճակը կարգավորվի օրենքի շրջանակներում։
Այս առնչությամբ, այսօր հավելյալ պարզաբանում է հրապարակել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա մասնավորապես ասել է․ «Եթե ուշադիր եք կարդացել երեկվա տեքստը, որը մենք ենք հրապարակել, ամենայն հավանականությամբ հնարավորություն ունեցել եք տեսնելու այն նախադասությունը, որտեղ ասված է, որ ՌԴ նախագահը կողմ է արտահայտվել, որպեսզի խնդիրը կարգավորվի օրենքի շրջանակում։ Սա շատ կարեւոր է։ Բավականին ամբողջական կերպով մենք ձեւակերպել ենք /նախագահի խոսքերը/, եւ բավականին ինֆորմատիվ»,- ասել է Պեսկովը։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ