Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն Փարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` Եվրոպայում Բրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը 30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում
Հայաստան

Լեւոն Արոնյան. Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջապես հանդես է եկել հայտարարությամբ ու հաստատել, որ հեռանում է Հայաստանից: Այսուհետ նա ներկայացնելու է ԱՄՆ-ը:

«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաեւ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջեւ՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են:

Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը:

Ես անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որ պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում՝ Օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական եւ թիմային հաղթանակներ: Կարծում եմ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների առանց տեւական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի եւ պետության նպատակային օժանդակության: Կարեւոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը եւ տարիներ շարունակ ցուցաբերած կարեւոր աջակցությունը:

2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձեւավորված շախմատային համերաշխ ընտանիքը եւ ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե:

Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, եւ որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերեւս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո:

Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու եւ փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլեւս չունենա:
Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լեւոն Արոնյանը այլեւս պոտենցիալ չունի»:

Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի եւ աշխարհի չեմպիոնին, եւ աշխարհի թիվ երկու խաղացողին:

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում ամերիկացի մեծ բարերար եւ շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր եւ որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաեւ Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ եւ կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաեւ ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս եւ բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները եւ հասկանում են ինձ:

Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, եւ յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ եւ երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ:

Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, եւ շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների եւ հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձեւի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ եւ երկիր, ունեցել ենք եւ, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Իսկ մինչ այդ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս եւ անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»: