կապիտուլյանտի հերթական մանիպուլացիան
կապիտուլյանտի հերթական մանիպուլացիան, թե բա վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ է», որին սատարելով արձագանքում է Թուրքիան և Ադրբեջանը:
Հայաստանի Զինված ուժերի հայտարարությունը, որով պահանջում են կապիտուլյանտ վարչապետի և ապիկար Կառավարության հրաժարականը չի կարող որակվել ռազմական հեղաշրջման փորձ, քանի որ այն ուղղված չէ որևէ եղանակով իշխանությունը զավթելուն կամ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն կամ նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելուն որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն, ինչպոս նաև Սահմանադրական կարգը տապալելուն:
Հ.Գ. Չմոռանանք, որ կապիտուլյանտ վարչապետի և ապիկար կառավարության հրաժարականի պահանջով հանդես են եկել Հանրապետության նախագահը, ՀՀ բոլոր նախկին նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ԵՊՀ գիտական խորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը,
բազմաթիվ կուսակցություններ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, ինչպես նաև Շիրակի, Արարատի և այլ մարզերի համայնքապետեր, բազմաթիվ գործարարներ և բնակչության զգալի մասը: Հրաժարական պահանջով հանդես եկողները բանակի կողքին են և վերջ:
«Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»:
Գարեգին ՆԺԴԵՀ


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը