Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Մեր նպատակը մեկն է, մեր նպատակը մեծ է, ռազմավարական է, և մենք, քայլ առ քայլ ճանապարհին ամեն ինչ հարթեցնելով, գնում ենք դեպի հաղթանակ: Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» ակցիայի ժամանակ իր ելույթի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այս պատերազմի ընթացքում, որոշ ժամանակահատվածներում բանակը մենակ էր մնացել: Մեզ՝ բոլորիս համար հասկանալի է, որ այս ամենի արդյունքն է ոչ լիարժեք, անգրագետ ապիկար կառավարման, որովհետև այս իշխանությունները և ՀՀ-ի կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունի և նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը մնաց միայնակ»,-ասաց նա:
Օհանյանի խոսքով՝ ամբողջ պատմության ընթացքում հայ ազգը միասնական է եղել, բանակի թիկունքին է եղել ժողովուրդը, մտավորականները, կամավորները, և բանակը հաղթանակ է տարել այսպես: «Հարևան հրապարակում այս ապիկար իշխանության ղեկավարն իր կողքն է հավաքում իր համախոհներին, ես որևէ մեկին չեմ մեղադրում իր կարծիքի համար, բայց ինչու այդ նույն կերպով ՀՀ վարչապետը չվարվեց պատերազմի ժամանակ, որովհետև բանակը, ժողովուրդը նրան պետք էր միայն ինքնագովազդով զբաղվելու համար: Իհարկե, նա չի կարող ինքնագովազդով երկիր ղեկավարել»:
Արցախի հերոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ առաջ հոծ բազմություն հավաքեց ու գնաց Եռաբլուր՝ գրկելով զինված զինծառայողների ծնողներին, բայց այդ նույնը չարեց պատերազմի ժամանակ, չհավաքեց ժողովրդին ու չգնաց հայրենիքը պաշտպանելու, թև-թիկունք չկանգնեց բանակին, սպային, զինծառայողին:
«Սա է ամենակարևոր առանցքը, որ նա հիմնահատակ ջախջախել է մեր ժողովրդի միասնության գաղափարն այս պատերազմի ժամանակ: Ես չեմ զարմացել սրանից, որովհետև նա դա արել է 2,5 տարվա ընթացքում՝ պառակտելով հասարակությունը, բաժանել հների և նորերի, սևերի և սպիտակների»,-ասաց նա և հավելեց, որ այս երկրի ղեկավարը չի էլ հասկացել, որ բանակում հին լինելը նշանակում է փորձառու լինել:
Օհանյանը նշեց նաև, որ ԳՇ պետի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու որոշումն անհասկանալի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, թե ինչքան մեծ է Խաչատրյանի դերը բանակում: «ԳՇ պետը Արցախյան ազատամարտի ժամանակ 19 տարեկանում, թողնելով իր ուսումը բուհում, զենք վերցրեց ու մեկնեց պատերազմ: Ո՞ւր էր այդ ժամանակ Նիկոլը, թաքնվել էր իր եղբայրների թիկունքում՝ ասելով, թե սովորում եմ ինստիտուտում: Եթե հայրենասեր էիր, վերցնեիր զենքը»,- շեշտեց նա և հավելեց, որ սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում