Նա չքծնեց Նիկոլին, չփորձեց «չգմփացող» Իսկանդերի հետ կապված «հիմնավորել» Նիկոլի անհիմնավորելի մտքերը. Պարոն գեներալ, հարգանքներս. Ն. Զոհրաբյանը՝ Տ. Խաչատրյանին
Պարոն գեներալ, հարգանքներս
Զինված ուժերի շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին պատկերացումներս այլ էին։
Կամ, ես ճիշտ չէի հասկացել Սոթքի հանքավայրի տարածքներից ադրբեջանական GPS-ներով զավթելու նրա բացատրությունը։
Այսօր գեներալ, ազգային հերոս Տիրան Խաչատյանն ապացուցեց, որ արժանապատիվ սպա է։
Նա չքծնեց Նիկոլին, չփորձեց «չգմփացող» Իսկանդերի հետ կապված «հիմնավորել» Նիկոլի անհիմնավորելի մտքերը։
Գեներալը որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա։
Ու տեղում ազատվեց աշխատանքից։
Հարգանքներս, պարոն գեներալ եւ ընդունեք իմ ներողությունը Ձեզ չհասկանալու եւ վիրավորելու համար։
Դուք արժանապատիվ սպա եք ու հավատացեք, ստորաքարշ լաքեյների ժամանակը մոտենում է եզրագծին ու քաղաքական աղբամանում «պրեսսը» աննախադեպ է լինելու։
Ապրե՛ք դուք, որ չկեղծեցիք ու չքծնեցիք։
Հ.Գ. Ու մի հարց Արմեն Սարգսյանին. որ էդպիսի էնտուզիազմով ստորագրում եք Նիկոլի դեմ տված թղթերը, չե՞ք ուզում հարցնել, թե ինչն էր սխալ ասել գեներալը։
Թե՞ Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտներ են։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին