Նիկոլ Փաշինյանի այս հերթական կամայականությունը անցնում է անպատասխանատվության բոլոր հնարավոր սահմանները. Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Երեկ միջազգային մասշտաբներ ձեռք բերող "Իսկանդերային" սկանդալի ֆոնի վրա, մինչև հիմա վարչապետի պաշտոնը թյուրիմածաբար զբաղեցնող, և այդ պաշտոնում մեր ողջ երկիրը օր օրի հեղինակազրկող Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ՀՀ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Ըստ պտտվող լուրերի՝ քանի որ գեներալ Խաչատրյանը ծիծաղով է արձագանքել "Իսկանդերը 10%-ով է պայթել" անհեթեթ և ռազմական գործի հետ աղերս չունեցող արտահայտությանը։
Նիկոլ Փաշինյանի այս հերթական կամայականությունը սակայն անցնում է անպատասխանատվության բոլոր հնարավոր սահմանները։ Գեներալ Տիրան Խաչատրյանը մեր բանակի առավել հարգված և փորձառու մարտական ղեկավարներից է։ Դեռևս 1990 թվականին, 19 տարեկան հասակում, թողելով ուսումը, նա կամավոր զինվորագրվել է Արցախյան ազատագրական պայքարին և մինչև պատերազմի ավարտը հերոսական ուղի է անցել բազմաթիվ ճակատամարտերով։ Պատերազմից հետո Տիրան Խաչատրյանը վերադարձել է ուսման, ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը, նորից վերադարձել ռազմական ծառայության, և երկար տարիների ընթացքում իր անբասիր ծառայությամբ բարձր հեղինակություն վաստակել բանակում։ Անցած պատերազմում, անձամբ լինելով դիրքերում, կարողացել է կանգնեցնել թշնամու հարձակումը Իշխանաձորի բնագծում և ցավոտ հակահարված հասցնել նրան, ինքն էլ այդ մարտի ընթացքում ծանր վիրավորում է ստացել։ Տիրան Խաչատրյանը այն հազվագյուտ գեներալներից է, որը սեփական օրինակ կարող է առաջ տանել զինվորներին մարտի դաշտում, միաժամանակ խաղաղ ժամանակ բանակի արդիականացման և զարգացման լավագույն ջատագովներից մեկն է, լայնախոհ և կրթված զինվորական մասնագետ։
Պաշտոնանկ անելով այդպիսի զինվորական ղեկավարի, Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս սեփական քաղաքական սնանկությունը և հուսահատությունը։ Ես անկեղծ հույսով եմ, որ այս խայտառակությունը երկար չի շարունակվի, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Տիրան Խաչատրյանին, և ի դեմս նրա, բոլոր մեր այն զինվորականներին, որոնք շարունակում են պատվով ծառայել հայրենիքին, և որոնց հետ միասին մենք կվերականգնենք նրա պատիվն ու հեղինակությունը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին