Փաշինյանը փորձում է կեղծ, հակառուսական թեզեր առաջ մղել, «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել. Դավիթ Ջամալյան
Այդ մարդը փորձում է հանրության ուշադրությունն ինչ-որ կերպ շեղել և կեղծ, հակառուսական թեզեր է առաջ մղում, եթե մենք սկսենք այդ թեզը մեկնաբանել, վերլուծել, իր ջրաղացին ջուր կլցնեք: «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, իրեն բազում անգամ արդարացրած՝ տարբեր փորձարկումների ժամանակ, ուղղակի չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 %-ով:
Ջամալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնությունները անումէ հանրության ուշադրությունը թեմայից շեղելու և ընդվզումը կանխելու համար. «Հոգեվարքում գտնվելու մի դրսևորում է, ինչպես օրինակ՝ Արա Սաղաթելյանի կալանավորումը, մինչ այդ Կարեն Բեքարյանի ձերբակալությունը, կամ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելը, ով մանկահասակ երեխա ունի: Սաղաթելյանը իր թիմով ինֆորմացիոն ճակատում մարտական խնդիր է լուծել, և երբ չեզոքացնում ես հակառակորդին հարված հասցնողներին, դյուրին ես դարձնում հակառակորդի ծրագրերի իրականացումը»:
Ջամալյանը նշում է, որ պետք է հերքել Նիկոլ Փաշինյանի տարածած ապատեղեկատվությունը, քանի որ դա, իր կարծիքով, արվում է հակառուսական տրամադրություններ առաջացնելու համար. «Նիկոլ Փաշինյանի իշխանության մայրամուտը հստակ ուրվագծվում է: Նա փորձելու է մեղքն այլոց վրա բարդել, փորձելու է հակառուսական թեզեր առաջ մղել, անգամ իշխանափոխությունից հետո բանտային օրագրերի տեսքով շարունակելու է ինչ-որ բաներ գրել: Պետք է պատրաստ լինենք ինչ-որ կերպ հանդուրժելայս մարդու գոյությունը, անգամ բանտում լինելուվ՝ նա չի լռելու, շարունակելու է կեղծել և ստել»:
Նա նշում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում կձևավորվի պետականակենտրոն իշխանություն, կստեղծվի կենսունակ պետություն կերտելու շանս. «Գլխավոր դատախազությունը հերքեց իր տարածած այն սուտը, որ «Հայրենիք» կուսակցությունից եղել են դասալքություններ, այսինքն՝ այս մարդու պետական կառավարման համակարգում կատարյալ քաոս է, արդյունավետ պետական համակարգ չկա: Պաշտպանության նախարարության առաջին դեմքերն էլ իր կողմից նշանակված մարդիկ են, կհերքեն իր ասածներ «Իսկանդերի» վերաբերյալ, թե ոչ, դժվարանում եմ ասել: Այս մարդու մեկ օր ավել մնալը սարսափելի վտանգում է մեր երկրի կենսունակությունը, իր թիմը վիթխարի գումար է ծախսել, որ հայկական ռազմարդյունաբերությունը ներկայացնի միջազգային շուկայում ու չի կարողացել տաղավարը լցնել հայկական արտադրանքով, ինչի՞ մասին է խոսքը: Նրա ասածներին լուրջ մոտենալ չի կարելի, նրա տեղը համապատասխան հիմնարկությունում է: Պետք է քրեաիրավական գնահատականներ տալ նրա արարքներին, կարծում եմ դա շուտով կլինի, պետք չէ «իզգոյին» լուրջ ընդունել»:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ