Կառավարությունը պետք է հրաժարական տա․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը վերահաստատեց իր հայտարարությունը
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով ԵՊՀ մուտք գործած քաղաքացիները հանդիպեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ։
ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը, դիմելով ռեկտորի պաշտոնակատարին, խնդրեց բացատրել, թե ինչ իմաստ ունի նրանց բոլորի կատարած աշխատանքը, երբ երկրում դավաճանական իշխանություններ են և մեր անվտանգությունն այստեղ վտանգված է․ «Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ գործ անելը ո՞րն է։ Ի՞նչ է նշանակում՝ ես իմ գործն եմ անում։ Ցեղասպանության ժամանակ էլ էի՞ն ձեզ նման ասում՝ մենք մեր գործն ենք անում, ոչինչ որ կողքում կոտորվում են։ Հիմա մեր բոլորի գործը պետության պաշտպանությունը չի՞»,-ասաց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ եկել է ԵՊՀ ուսանողներին ասելու, որ ՀՀ քաղաքացին հիմա մեկ գործ ունի՝ պաշտպանել ՀՀ-ն․ «Ոչ ոք թող չմտածի, որ այստեղ հավաքվածները գործ չունեն, պարապ են։ Դուք բացի ձեր գործն անելուց, մինչև ժամը 6-ն աշխատելուց այս պետության նկատմամբ ուրիշ պարտականություն չունե՞ք»։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է նոյեմբերի 20-ին․ «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել։ Հիմա դուք տապալում եք»,-ասաց Գեղամ Գևորգյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշն էլ հարցրեց՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ․ «Մեզ այս բուհում սովորեցրել են, որ Շուշին հայկական է, ուզում ենք իմանալ՝ շարունակու՞մ եք այդպես սովորեցնել ուսանողներին»։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց․ «Շուշին հայկական է»։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ