«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։
Ուշագրավ է, որ այս աստղաբաշխական աշխատավարձի մասին կոլեկտիվն իմացել է կրճատումից հետո, երբ այն դարձել է 4 մլն, եւ շոկի մեջ է ընկել․ Հովակիմյանի տեղակալները մի քանի անգամ պակաս աշխատավարձ են ստանում, էլ չենք խոսում բժշկական անձնակազմի մասին։ ԲԿ տնօրենը երեկ չցանկացավ խոսել այս թեմայով, հարցին, թե ճի՞շտ է, որ նախարարն իր աշխատավարձը 1 միլիոնով իջեցրել է, տնօրենը պատասխանեց․ «Իսկ ճի՞շտ է, որ Դուք ինձ նման հարցեր եք տալիս», ապա՝ ճիշտ չէ։ Եվ ասաց՝ գաղտնիք է, թե ինքն ինչքան աշխատավարձ է ստանում։ 5 միլիոն դրա՞մ։ «Ասում եմ՝ դա գաղտնիք է»։
Նախարարի խոսնակն էլ մեզ փոխանցեց, որ աշխատավարձն անձնական նեղ հարց է, ինքը չի կարող նման ինֆորմացիա տալ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ