Լսելով իր հասցեին արված քննադատական բացականչությունները՝ Փաշինյանն անվտանգության աշխատակիցներին հրահանգել է արագ լուծել հարցը
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը խիստ լարվում է բողոքի տարատեսակ ակցիաներից, սակայն, որքան նրանք շատ են լարվում, այնքան նրանց գործողությունները ոչ ադեկվատ են դառնում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք - Շահնազարյանը՝ խոսելով մայրաքաղաքում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունների մասին։ Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ, անգամ բիրտ ուժ է գործադրվել դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ։
«Այսօր ցուցարարներից մեկը պատմեց, որ լսելով իր հասցեին արված քննադատական բացականչությունները, Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցներին հրահանգել է շատ արագ լուծել հարցը: Ցավոք, ոստիկանները վարվեցին այնպես, ինչպես վայել չէ որևէ հայ մարդու, առավել ևս՝ հայ սպայի, իրենց դրսեւորել են ադրբեջանական ոստիկանությանը վայել՝ ամենակեղտոտ ավանդույթների համապատասխան»,- ասել է Հրանտ Մելիք - Շահնազարյանը:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նախօրեին հնչեցրած հայտարարությանը, որ եթե հանկարծ մարդիկ հարձակվեն պետական պաշտպանության տակ գտնող կառույցների վրա, ապա այնտեղից կկրակեն այդ մարդկանց վրա, քաղաքագետը նկատում է՝ իր համար դժվար է մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի հեղինակած նմանօրինակ ցնդաբանություններն ու մտահանգումները. «Ակնհայտ է, որ գործ ունենք հիվանդ երևակայությամբ տառապող մարդկանց մի խմբի հետ: Չգիտեմ, թե ինչո՞ւ է նա մտածել, թե իրենք առիթ են ունենալու կրակել ժողովրդի վրա, ամեն դեպքում, վստահ կարող եմ ասել՝ Անդրանիկ Քոչարյանը չլինի, իր պես հազար անդրանիկ քոչարյաններ լինեն, ժողովրդի հետ նմանօրինակ տրամաբանությամբ և սպառնալիքների լեզվով հարաբերվելու պարագայում, իրենք շատ արագ կոչնչանան՝ թե՝ որպես քաղաքական գործիչներ, թե´ որպես ինչ – որ մեկի վստահությունը քիչ թե շատ վայելող անհատներ»,- նշում է Հրանտ Մելիք - Շահնազարյանը:
Հարցին՝ արդյո՞ք օրվա իշխանությունն, այնուամենայնիվ, պատրաստ է կրակ բացել իրենից դժգոհ ժողովրդի վրա, քաղաքագետը պատասխանում է՝ այս իշխանությունն, արդեն, բազմաթիվ անգամներ կրակել է սեփական ժողովրդի վրա, բառի բուն իմաստով՝ սպանելով մի քանի հազար քաղաքացիների. «Նա դա արել է իր հանցավոր անգործությամբ, աշխատանքի սխալ կազմակերպմամբ, աննախադեպ դավաճանությամբ և այլն: Հետևաբար, եթե հանկարծ պարզվի, որ Փաշինյանի անվտանգությունը հսկող դիպուկահարները շենքերի կտուրներից կրակում են բողոքի ելած և առավել ակտիվությամբ աչքի ընկնող ցուցարարների վրա, ես չեմ զարմանա»:
Հարցին՝ ինչո՞ւ 2018 թվականի ապրիլին իշխանության ղեկին կանգնածները պետական հեղաշրջման փորձ անողների նկատմամբ կրակելու հրաման չտվեցին, Հրանտ Մելիք - Շահնազարյանը պատասխանում է՝ 2018 թվականին Հայաստանում սեփական ժողովրդի վրա կրակ բացելու և արյուն թափելու պատրաստ իշխանություն չկար, անգամ եթե, իրավական առումով, ժողովուրդը նման առիթ տվել էր: Ուրիշ հարց, որ այդ իշխանությունը բավարար չափով խիստ չգտնվոց այնպիսի երևույթների և ապօրինությունների նկատմամբ, որոնք կարելի էր և պետք էր առավել խստությամբ դատապարտել, բայց սա, արդեն, ըստ վերջինիս, այլ քննարկման թեմա է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում