Մեզ վրա թուրքերն էին կրակում, չէինք վախենում, դու ո՞վ ես, որ կրակես, վախենանք. Արագած Ախոյանն՝ Անդրանիկ Քոչարյանին. (տեսանյութ)
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու, Ախոյանն արձագանքեց. «Լսի փսլնքոտ, մեզ վրա թուրքերն էին կրակում, չէինք վախենում, դու ո՞վ ես, որ կրակես, վախենանք, առաջինը դուրս արի, տես կրակելը ոնց է լինում։ Եթե դու տղամարդ ես, զենքը ձեռքիդ դուրս արի, տես՝ ոնց են կրակում։ Դու կրակո՞ղ ես, այ մոլախոտ»։ Ախոյանը շեշտեց, որ այսքան ժամանակ ցույցերին մասնակցում են, սակայն որեւէ անգամ բռնության կոչ չի հնչել ու չի հնչելու. «Կարո՞ղ են հատ-հատ դուրս գալ ժողովրդի մեջ, ժողովուրդն ուղղակի կապտակի։ Փախեփախ լինելով ինչքա՞ն պիտի ղեկավարեն»։
Անդրադառնալով հանրության վստահությանը եւ Շիրակի մարզ՝ վարչապետի այցին՝ Արագած Ախոյանն այն որակեց էժանագին բեմադրություն. «Դա էժանագին կապիկություն էր։ Նման պրիմիտիվ կապիկություններ սարքելը վաղուց հնացած մեթոդներ են։ Բոլորս եղել ենք քաղաքականության մեջ, տեսել ենք՝ ոնց են մարդիկ, որոնք իրենք իրենց ծաղիկներ են նվիրում, մարդկանց են կանգնացնում։ Դրանք արված են թույլ մտավորների համար, որոնք կարող են պատկերացնել մի քանի հարբած, կամ չգիտակցելով պահի իրավիճակը, կարող են մասնակից լինել. նրանք մի քանի հոգի էին։ Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետեւ դա ուշադրության անարժանի ինչ-որ մի դրվագներ էին։
Կարող են Պարոնյանի թատրոնում երբ Նիկոլի դատաստանը կլինի որպես դերասան խաղա։ Խելքները թող գլուխները հավաքեն. այսպես չեն կարողանալու երկիր կառավարել»։ Նրա խոսքով՝ կա հասարակության մի հատված, որոնք չեն ուզում խոստովանել, որ պահանջում են կառավարության հրաժարականը. «Որովհետեւ հավատացել են այս կապիկությանը, հաճախ լռում են։ Գնում ենք գյուղեր, շրջում ենք, չկա մի մարդ, որը հոգու խորքում չհայհոյի»։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների չեղարկմանը՝ Արագած Ախոյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցել է ընտրություններ անցկացնելուց. «Արտահերթը չեղարկեց, որովհետեւ իրեն թվում էր, թե արտահերթը հենց անցկացնի, մեծ հաջողություններ կարող է գրանցել կամ ձգել իր վախճանը։ Տեղավ, որ լուրջ է, հրաժարվեց այդ մտքից, թե իբր նման հանրային պահանջ չկա։ Նիկոլ քեզ խաբում են, դու ընկել ես մեծ կեղտահորի մեջ ու չես կարողանում դուրս գալ։ Քեզ ոստիկանությունը խաբում է, անվտանգություն խաբում է, քեզ խաբում են քո քեմալիստական պայմանագիր կուսակցության անդամները։ Խելքդ գլուխդ հավաքի, ժողովրդին մի տար փորձության։ Մի օր շուտ դուրս արի, չես կարողանում գլուխ հանել»։


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է