Սասուն Խաչատրյանը, Արթուր Դավթյանը ցմահ կզրկվեին իրավաբանական ծառայություններ մատուցելու իրավունքից
Հայաստանի պատմության մեջ իրավունքը երբեք այս աստիճան քաղաքականացված չի եղել, հիմնովին ոտնահարված են իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության հիմնարար սկզբունքները, իսկ Հայաստանը դադարել է իրավական պետություն լինելուց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկվար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատճառը մեկն է. քննչական եւ դատախազական համակարգի քաղաքական իշխանությանն ուղիղ ենթակայությունը, քաղաքական հրահանգներով քրեական գործերի հարուցումն ու ակնհայտ հանցագործությունների կոծկումը։
Իրավունքը պետք է ապաքաղաքականացվի, իսկ հանրային իրավաբանական գործունեությունը պետք է իրականացվի արտոնագրային համակարգով՝ արտոնագրի ժամանավոր կասեցման կամ դրանից ցմահ զրկելու հեռանկարով։ Ցանկացած քննիչ, դատախազ, դատավոր պետք է ստանձնի մասնագիտական պատասխանատվություն իրենց ընդունած որոշումների իրավաչափության համար եւ պատրաստ լինի զրկվել իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից՝ քաղաքական հրահանգով կամ ակնհայտ ապօրինի ակտեր կայացնելու համար։
Իրավաբանական հանրային ծառայությունների արտոնագրային համակարգի ներդնումը պետք է դառնա ապագա իշխանության իրավական քաղաքականության հիմնաքարը, ինչի վրա պետք է կառուցվի իրավական պետությունը։
Հ.Գ. Եթե այս համակարգը ներկայումս գործեր, ապա ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մի քանի տասնյակ քննիչներ, դատախազներ եւ դատավորներ ՑՄԱՀ կզրկվեին իրավաբանական ծառայություններ մատուցելու իրավունքից, իսկ նրանց կողմից ընդունված որոշումների համար կենթարկվեին քրեական պատասխանատվության։
Հ.Հ.Գ. Այս համակարգի բացակայությունը բնավ չի նշանակում, որ նրանց գործողություններին չեն տրվելու քրեա-իրավական գնահատականներ եւ նրանք չեն զրկվելու իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին