25 մլն դրամի ծախս՝ բուկլետներ և ջրի շիշ ցուցադրելու համար
Հայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին․
Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կոռպոռացիաներն ու երկրները։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հերթական միջազգային հարթակն օգտագործում են մեր պետությունը խայտառակելու և միջազգային վարկը գետնին հավասարեցնելու համար։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպել է Հայաստանի մասնակցությունն էքսպոյին, չի կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսային նմուշների նյութատեխնիկական ապահովումը։ Հայկական զենքերը դեռևս Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին Աբու-Դաբիում, և Հայաստանն էքսպոյի բացմանը ներկայացել է բուկլետներով և ջրի շշերով։
Հատկանշական է, որ էքսպոյին տաղավար վարձելը հսկայական ծախսեր է ենթադրում․ IDEX 2021-ի կայքից տեղեկանում ենք, որ էքսպոյին մասնակցելու վճարի չափը պայմանավորվում է վարձակալած տաղավարի տեսակով, մակերեսով և կազմակերպությունների թվով․ դատելով նկարից՝ Հայաստանի վարձակալած տաղավարը բացօթյա չէ, ավելի քան 30մ/ք տարածք է զբաղեցնում, իսկ նախարարության կայքից իմանում ենք, որ ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են 14 ընկերություններ։
Մոտավոր ու պարզ հաշվարկով ստացվում է, որ միջազգային հեղինակավոր հարթակում խայտառակվելու համար Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունը պետական բյուջեից ծախսել է մոտ 25 մլն դրամ՝ առանց տրանսպորտային ծախսերի։ Իսկ ամենացավալին այն է, որ նույն ցուցահանդեսի ժամանակ մեկ այլ տաղավարում Ադրբեջանը ներկայացել է իր ռազմական արսենալի ամբողջ շքեղությամբ։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ