Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արելևք․ Վաղարշակ Հարությունյան
Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի կարողությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և հզորացման հարցը մշտապես օրակարգում է եղել։ Հայկական կողմը մշտապես դրանում շահագրգռված է եղել արդեն նաև այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։ Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել բազայի ուժեղացման և վերազինման ուղղությամբ․ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արելևք
Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։
«Իսկապես, ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար։ Ես չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչպես նաև այն, որ Հայաստանում ռուս սահմանապահների վրա դրված բոլոր խնդիրները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ